<<Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին>> ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
2 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անհրաժեշտությունը
Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշման «Գյուղատնտեսություն» բաժնի 5-րդ կետի գ. ենթակետի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին N 646-Ա որոշման հավելվածի 3.5 Գյուղատնտեսություն բաժնի 6-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ: Գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծման, մրցունակության բարձրացման տեսանկյունից, կարևորվում է ագրարային ոլորտում կիրառվող տնտեսավարման ձևերի կատարելագործումը, կոոպերացիայի զարգացման ուղղությամբ համակարգված պետական քաղաքականության իրականացումը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված որոշակի դրական տեղաշարժերի հետ մեկտեղ, ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը: Շուկայական հարաբերությունների պայմաններում կոոպերացիան կարող է համակարգել գյուղմթերքի արտադրության, սպասարկումների, իրացման և մատակարարման գործընթացում տարբեր գործառույթներ: Կոոպերացիայի տարբեր ձևերի համակարգում իր ուրույն տեղն ունի գյուղատնտեսական կոոպերացիան, որի սկզբունքների արդյունավետ կիրառումն ու օգտագործումը կնպաստի հանրապետության ագրարային ոլորտի խնդիրների հանգուցալուծմանն ու գյուղատնտեսության հետագա զարգացմանը:
Գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը ներկայումս խոչընդոտում են մի շարք լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես՝ կոոպերատիվ գաղափարախոսության իրազեկմանն ու ագրոպարենային համակարգում արդիական տեխնոլոգիաների, արտադրության կազմակերպման արդյունավետ ձևերի ներդրմանն ուղղված խորհրդատվական և տեղեկատվական համակարգերի անկատարությունը, կոոպերատիվների ձևավորման համար բարենպաստ իրավական և տնտեսական դաշտի ձևավորման դանդաղ ընթացքը, հողային, ջրային, աշխատանքային ռեսուրսների օգտագործման և կառավարման դեռևս ցածր արդյունավետությունը և այլն: Ստեղծված իրավիճակում, կարևորվում է պետական ակտիվ աջակցությունն ու պետական կարգավորման մեխանիզմների կիրառումը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներկայումս հանրապետության ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գյուղատնտեսությունում տնտեսավարման ձևերի զարգացումը, մասնավորապես՝ կոոպերացիայի խթանումը: Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում, Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության խնդիրների շարքում առանձնանում է կոոպերացիայի զարգացումը: Ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացման համատեքստում, միջոցառումները նպատակաուղղվում են գյուղատնտեսական կոոպերատիվների տարբեր ձևերի խթանմանը, որը պահանջում է մի շարք միջոցառումների իրականացում: Հանրապետության գյուղատնտեսությունում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության արդյունքների համաձայն, գյուղատնտեսության ոլորտի առջև ծառացած խնդիրների որոշակի մեղմացմանը կամ լուծմանը կարող են նպաստել վերջինիս համար նպաստավոր պայմանների ու մեխանիզմների ստեղծումը:
Կարգավորման նպատակը և բնույթը
Ծրագրի իրականացումը կնպաստի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման խթանմանը, գյուղատնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը, գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքները
Ծրագրի իրականացման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն պետական ուղղակի աջակցության մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը խթանելու համար: Կբարձրանա գյուղացիական տնտեսավարողների իրազեկվածության մակարդակը, գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունը, տնտեսավարողների մրցունակությունը, կբարելավվի արտադրանքի որակը, սննդի անվտանգությունը, կապահովվի երկրի պարենային անվտանգության մակարդակը:
Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն, ինչպես նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ անհամապատասխանություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
-
Discussed
04.12.2017 - 20.12.2017
-
Type
Protocol decision
-
Area
Agriculture
Views 8282
Print