Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 64-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների (այսուհետ՝ շահառու ծնողների) վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման տրամադրումն է արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի համար:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Որոշմամբ հաստատվել է շահառու ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը, որի նպատակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման շրջանակներում Առողջապահության նախարարի հրամանով արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրված՝ շահառու ծնողների ծախսերի մասնակի փոխհատուցումն է:
Ընդ որում, փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար փոխհատուցվում է շահառու ծնողներին՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը։
Դոնորական ձվաբջջի համար ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսը կատարողին՝ շահառու ծնողներին կամ բժշկական կազմակերպությանը՝ փաստացի ծախսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը։
Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետով սահմանված է, որ նշված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերից յուրաքանչյուրի համար փոխհատուցում տրամադրվում է միայն մեկ անգամ:
Ներկայումս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ստացվում են գրավոր և բանավոր դիմումներ՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի իրականացման համար կրկին դոնորոկան ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար: Սակայն, հիմք ընդունելով Որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի դրույթը, այդ դիմումները մերժվում են:
Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետով նախատեսված է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու հնարավորություն՝ պետության կողմից 50 տոկոս մասնակցությամբ:
Ընդ որում, ՀՀ առողջապահության նախարարության կողմից 23.05.2023 NԱԱ/03,1/11459-2023 գրությամբ տեղեկացվել է, որ որոշ մասնավոր դեպքերում շահառու ծնողների վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման, մասնավորապես արտամարմնային բեղմնավորման կազմակերպելու մասին ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների ցանկը հաստատելու մասին» առողջապահության նախարարի 28.09.13թ. թիվ 57-Ն հրամանը, որը հնարավորություն է տալիս շահառու ծնողների արտամարմնային բեղմնավորումը կազմակերպել ամբողջովին պետական պատվերի շրջանակներում:
Հաշվի առնելով, խնդրո առարկա միջոցառման շահառուների գրավոր և բանավոր դիմումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը, նպատակահարմար է վերանայել որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի դրույթը՝ դոնորոկան ձվաբջջի ձեռքբերման ծախսերը միայն մեկ անգամ փոխհատուցելու մասով:
Միաժամանակ հարկ է նշել նաև, որ ՀՀ ֆինանսների նախարարության 16.02.2023 N 01/34-2/2582-2023 գրությամբ առաջարկվել էր խնդրո առարկա միջոցառումը իրականացնել ՀՀ առողջապահության նախարարության կողմից, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի N 22-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման մեջ, որով ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը (աշխատանքները կազմակերպվում են Առողջապահության նախարարության կողմից): Առաջարկը գրավոր ուղարկվել է Առողջապահության նախարարություն, որտեղից 01.03.2023 N ԱԱ/06/4434-2023 գրությամբ ստացված պատասխանով տեղեկացվել է, որ որոշմամբ սահմանված միջոցառման իրականացումը Առողջապահության նախարարության կողմից հնարավոր չէ:
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։
- Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է՝ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում շահառու ծնողներին դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում տրամադրել նաև արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու դեպքում՝ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ ոչ ավելի քան 600 հազար դրամի չափով, անկախ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանում նշված՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու համար պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պետության մասնակցության չափից: Ընդ որում, առաջարկվում է հստակեցնել նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրվող հրամանի իրավական հիմքը, այն է՝ ներառել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետի համաձայն տրվող հրամանը:
Միաժամանակ առաջարկվում է որոշման N 2 հավելվածի 2-րդ կետով սահմանված՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ուղարկվող գրության մեջ ներառել նաև նշում՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի վերաբերյալ, ինչպես նաև հստակեցնել միջոցառման շրջանակներում փոխահատուցման տրամադրումը մերժելու հիմքերը։
31.05.2023 դրությամբ միջոցառման շրջանակներում 2022, 2023թթ․ ընթացքում դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերի համար փոխհատուցում է տրամադրվել 121 շահառու ծնողների համար, իսկ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ 12 շահառու ծնողների։
Նախագիծն ընդունվելու դեպքում հարկ կլինի սոցիալական ոլորտին հատկացնել լրացուցիչ գումար, որի չափը գնահատվել է ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած քանակական տվյալների հիման վրա:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում է կատարել համապատասխան բժշկական կազմակերպություններին՝ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու համար միջոցառման հնարավոր դիմող շահառուների թվի վերաբերյալ գնահատական տալու համար, որին՝ ի պատասխան ստացված տեղեկատվության համաձայն՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն որևէ գնահատակն չի տվել, իսկ «Ֆերթիլիթի Սենթր» ՍՊԸ-ի գնահատմամբ արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու համար դիմող շահառուների թիվը կկազմի շուրջ 130: Ըստ այդմ, անհրաժեշտ լրացուցիչ գումարը կկազմի առնվազն՝ 130 X 600,000=78,000,000 դրամ:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի խնդրո առարկա միջոցառման շրջանակներում դոնորոկան ձվաբջջի ձեռքբերման ծախսերի փոխհատուցման տրամադրումը նաև արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձն իրականացնելու դեպքում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.3-րդ և 4.5-րդ կետերից, որոնց համաձայն՝ պետք է իրականացվի ռազմական գործողությունների հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների ընտանիքների սոցիալական և առողջապահական նոր միջոցառում՝ ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը:
- Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա։
-
Discussed
27.06.2023 - 12.07.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2315
Print