«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_____ _____________ 2023 թվականի N ________Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի
N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշման հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
- որոշման հավելված 1-ի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետերով հետևյալ բովանդակությամբ՝
«8) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան»,
9) ապահովել բուսական աշխարհի՝ իրեն հատկացված օբյեկտների պահպանությունը,
10) չխախտել բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը,
11) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով,
12) աջակցել պետական մարմինների գործունեությանը՝ բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման համար,
13) չխախտել բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները»։
- որոշման հավելված 2-ում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները․
- որոշման հավելված 2-ի 7-րդ կետը լրացնել նոր ենթակետերով հետևյալ բովանդակությամբ․
«7) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահաջներին համապատասխան,
8) ապահովել բուսական աշխարհի՝ իրեն հատկացված օբյեկտների պահպանությունը,
9) չխախտել բնական բուսական համակեցությունների ամբողջականությունը,
10) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ բուսական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով,
11) աջակցել պետական մարմինների գործունեությանը՝ բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման համար,
12) չխախտել բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
27.06.2023 - 12.07.2023
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 3374
Print