Add to favourites

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկում ենք սահմնաել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «Վիճակախաղերի կազմակերպման» գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծող  կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման:

  • Discussed

    26.06.2023 - 11.07.2023

  • Type

    Law

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2479

Print

Suggestions

Արման Սահակյան

07.07.2023

Արտասահմանյան ինտերնետ շահումով ընկերություններից շատերը գործում են լիզենզիա տրամադրող և լիզենզիայի պայմանների կատարմանը հետևող ասոցիացիաների պայմանների ներքո, օրինակ EGBA (European Gambling and Betting Association)։ Նախագծում բացարձակ խոսք չկա դրանց մասին։ Ավելին, արտասահմանյան ընկերություններից շատերն իրենց շատ ավելի հաճախորդամետ են դրսևորում, քան տեղական ընկերությունները։ Մյուս կողմից, արտասահմանյան ընկերություններում գրանցված և ակտիվություն ցուցաբերող հաճախորդները շատ չեն։ Տպավորությունն այն է, որ նախագիծը գործելու է ի շահ տեղական բեթինգ ընկերությունների։ Ընդ որում, չի բացառվում նաև նախագծի հեղինակի փոխկապակցվածությունը այդ ընկերություններին։ Մյուս կողմից, այս նախագծի ընդունմամբ փակվում է արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների հնարավոր մուտքը Հայաստան և բիզնես գործունեության ծավալումը։

Տիգրան Ստեփանյան

28.06.2023

Նախագծի հիմնավորման այն պատճառաբանությանը, թե իբր <<Ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ և մեխանիզմներ, որ Ինտերնետ շահումով խաղեր խաղացողների /հաճախորդների/ իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված և համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում:>>, հարկ է նկատել, որ նման խաղեր խաղացողների իրավունքները պաշտպանելու վերաբերյալ պատճառաբանությունը մի տեսակ արժանահավատ չի հնչում /տես ՀՀ քաղ․օր․ 1039-րդ հոդված/։ Եկեք անվանենք իրերն իրենց անուններով՝ տեղական ինտերնետ շահումով խաղեր կազմակերպողների շահերի սպասարկմանն ուղղված նախագիծ է

Հարություն Ուստակատարան

26.06.2023

Առաջարկ։ Չտրամադրել լիցենզիա այլևս, իսկ գործողների ժամկետները այսուհետ չերկարացնել, կամ սահմանել առավելագունը 5 տարի ժամկետ, որից հետո արգելված կլինի այս գործունեությունը ՀՀ տարածքում։ Առաջարկ 2: Սահմանափակել VPN-ի օգտագործմամբ հասանելիությունը կամ մուտք գործելու հնարավորությունը։ Առաջարկ 3: Սահմանափակել Ռոմինկում գտնվող քարտի ինտերնետի միջոցով հասանաելիությունը կամ մոպտք գործելու հնարավորությունը։

See more