Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 633 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 633 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․    

2023 թվականի հունիսի 1-ին ընդունվել է «Անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրն ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում իրականացնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության N 893-Ն որոշումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև Կառավարության վերոնշյալ որոշման ընդունումը իրավախախտ կամ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառումն իրականացվել է Ներքին գործերի նախարարի 1996 թվականի օգոստոսի 8-ի N 633 հրամանով, ուստի Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 893-Ն որոշման ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Նախագծի շրջանակներում առաջարկվող  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը:

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Ներքին գործերի նախարարի 1996 թվականի օգոստոսի 8-ի N 633 հրամանը, որով իրականացվում է իրավախախտ անչափահասների, վերջիններիս վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ հաշվառման ընթացքում տարվող կանխարգելիչ աշխատանքները, ինչպես նաև հաշվառման վերցնելու, հաշվառումից հանելու, շահագրգիռ մարմինների հետ համագործակցությունն իրականացնել աշխատանքները և դրանք հետայսու իրականացնել 2023 թվականի հունիսի 1-ի N 893-Ն որոշմամբ սահմանված իրավակարագավորումների շրջանակներում։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

6․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում կդադրեցվի Ներքին գործերի նախարարի 1996 թվականի օգոտոսի 8-ի N 686 որոշման գործողությունը, իսկ իրավախախտ անչափահասների հաշվառման կարգը, անբարենպաստ և անհաշտ ընտանիքներում բնակվող անչափահասների ծնողների և այլ օրինական ներկայացուցիչների նկատմամբ կանխարգելիչ աշխատանքները, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության տարածքային ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների կազմում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը հետայսու կիրականացվի Կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 893-Ն որոշման իրավակարգավորումների շրջանակներում :

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Discussed

    23.06.2023 - 08.07.2023

  • Type

    Order

  • Area

    Juvenile justice

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2731

Print