ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2 Ի N 417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
6 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2‑Ի N417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն Որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով սահմանված է եղել, որ մրցույթի հայտեր ներգրավելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը (այսուհետ` կազմակերպիչ) առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ հրապարակում է ծանուցում մրցույթի անցկացման և պայմանների մասին` նշելով օրենքով նախատեսված տեղեկությունները:
Սակայն, հարկ է ընդգծել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա չէ առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոց։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված կետում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցման այլ միջոցներով հրապարակելու պարտականություն։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առնվազն 3000 օրինակ տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոց չլինելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նշված կետում՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և ծանուցման այլ միջոցներով հրապարակելու պարտականություն։
- Ակնկալվող արդյունքը
Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն Որոշմամբ հաստատված հավելվածի 10-րդ կետով սահմանված պահանջը:
4.Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:
6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Discussed
21.06.2023 - 07.07.2023
-
Type
Decision
-
Area
Justice, Cadastre, Compulsory enforcement of judicial acts
-
Ministry
Ministry of Justice
Views 2392
Print