Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի (Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) 2-րդ մասի պահանջների համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերից բխող իրավական ակտերը ընդունվում են Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկտեում, որը սահմանվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի N 440-Ա որոշմամբ:

   Օրենքի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքը:

   Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 1134-Ն որոշման մեջ: Փոփոխությունները պայմանավորված են լիազորող նորմի հստակեցման, 2023 թվականի հունվարի 17-ին ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի պահանջներով:

   Սույն օրենքի իմաստով գեոդեզիական ցանցը` դա տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն է, որոնց տեղադիրքը որոշված է դրանց համար ընդհանուր գեոդեզիական կոորդինատային համակարգում, ռեֆերենց կայանների ցանցը՝ երկու և ավելի Ջի Պի Էս (GPS) կայաններից կազմված և հավասարակշռված ցանց է, որն օգտագործվում է բացառապես այն ստեղծողի կարիքների համար, իսկ պետական ռեֆերենց կայանների ցանցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված և պետության կողմից կառավարվող՝ երկու և ավելի Ջի Պի Էս (GPS) կայաններից կազմված և հավասարակշռված ցանց է:

   «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի համաձայն գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ նշանակության դասակարգվում են` պետական նշանակության և տեղական նշանակության: Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքների մեջ ներառվում են երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը, Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային), պլանային և բարձունքային համակարգերի սահմանումը, պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը:

   «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն գեոդեզիական և իրական ժամանակում գործող կետերի պահպանության կարգը հաստատում է Կառավարությունը։ ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի N 1134 որոշմամբ հաստատված է ՀՀ տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը, հետևաբար գեոդեզիական կետերի պահպանության հետ կապված հարաբերությունները մեկ իրավական ակտով սահմանելու նպատակով, փոփոխություններ ենք կատարում նշված որոշման մեջ, լրացնելով մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցի պահպանության հետ կապված դրույթներ:

   Պետական ռեֆերենց կայանների ցանցի միջոցով ծառայություններ մատուցում է բացառապես Կոմիտեն՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված վճարի դիմաց:

   «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը։

  1.   Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Ուժը կորցրած ճանաչված «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի հիման վրա ընդունված և ներկայումս գործող ՀՀ կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի N 1134 որոշման համապատասխանեցումը օրենսդրության պահանջներին:
  2. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
  3. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2117-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների ծրագրի 1-ին կետի «1. Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման պահանջներից:

  • Discussed

    20.06.2023 - 05.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2613

Print