Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի          N 796-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում և այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը (այսուհետ նաև՝ Ցանկ) սահմանում է ՀՀ կառավարությունը:

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (մարմինները):

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Ցանկը սահմանում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ցանկը, ինչը, սակայն, ամրագրված չէ Ցանկի վերնագրում:

ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության                2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման 1.1 կետով հանձնարարվել է այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկվել է Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:

2023թ. մարտի 15-ի N 270-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կանոնադրությունը, որի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի և 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի    2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվում և փոխարենը սկսում է գործել նույն մասի «6.1» կետը:

2022թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի N 1550-Լ որոշմամբ հաստատվել են                 ՀՀ մարզպետների աշխատակազմերի կանոնադրությունները:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը, «Տարածքային կառավարման մասին»                  ՀՀ օրենքը և հաշվի առնելով, որ Ցանկում ներառված որոշ կազմակերպություններ վերանվանվել են կամ լուծարվել և փոխարենը ստեղծվել է նորը, անհրաժեշտություն է առաջամում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի                    հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ և որոշման   N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։

  • Discussed

    19.06.2023 - 04.07.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2314

Print