ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 48-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 48-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգի փոփոխությունները պայմանավորված են.
- Վերոնշյալ կարգի 9-րդ կետով թվարկված է այն դեպքերը երբ Հաստատությունը մրցույթ չի հայտարարում։ 3-րդ ենթակետով սահմանում է, որ առաջացած ժամերը հատկացվում են համատեղությամբ աշխատող մանկավարժներին, սակայն այս ձևակերպումը նպատակ է ունեցել հնարավորություն տալ կազմակերպություններում աշխատող անձանց դասավանդել ուսումնական հաստատություններին, օրինակ՝ հիվանդանոցի, բանկի և այլն որպես լավ մասնագետներ ընդգրկվեն ուսումնական հաստատություններում և դասավանդման միջոցով իրենց գիտելիքները և փորձը փոխանցեն ուսանողներին։
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոմից վերջին տարիներին ակտիվացել է համագործակցությունը այլ կազմակերպությունների հետ՝ այդ թվում օտարերկրյա, որի արդյունքում մշակվում են նոր պետական կրթական չափորոշիչներ և փորձարարական կարգով ներդրվում են ուսումնական հաստատություններում։ Համագործակցության շրջանակներում կնքվում են հուշագրեր, որում նաև նախատեսվում է մասնագետների վերապատրաստում։ Վերապատրաստումների հիմնականում նպատակը պայմանավորված է, որ մասնագիտական ուսումնական հաստատությունները պետական կրթական չափորոշիչով սահմանված մասնագետներ ներկայումս չեն պատրաստում և դասավանդման համար հարակից մասնագիտություններով մասնագետներին վերապատրաստվում են համապատասխան մոդուլները դասավանդելու համար։
Կրթության տեսչական մարմնի կողմից ուսումնական հաստատություններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են դեպքեր, ըստ որի դասավանդում են համատեղությամբ այլ կազմակերպությունների աշխատակիցներ՝ ոչ մանկավարժներ և վերապատրաստում անցած անձինք։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Կրթության տեսչական մարմնի հետ կարգում հստակեցնել պահանջները՝ հետագայում խախտումներ չարձանագրելու նպատակով։
-
Discussed
16.06.2023 - 02.07.2023
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2208
Print