Նարինե Սահակյան
30.06.2023
Առաջարկություն 1 . Նախագծի Թ կետում ՝ Գրասենյակային ապրանքների և նյութերի , տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով հատկացվելու է 313272 դրամ գումար ՝ ըստ 1.2 գործակցի , որը նախատեսված է մեր դպրոցի 19 դասարանի : Ըստ գործակցի Թ կետի ծախսերը նախատեսված են 12 ամիսների համար : Եթե տրամադրվող գումարը բաժանենք 12 ամիսների վրա , կկազմի յուրաքանչյուր ամսվա համար 13740 ՀՀ դրամ , իսկ ամսվա 21 աշխատանքային օրերի համար ՝ 621 դրամ յուրաքանչյուր օրվա համար : Այս գումարը չի բավարարում անգամ սովորական թղթի ձեռքբերման համար , ինչ մնաց ՝ այլ ծախսերի , օրինակ ՝ օճառ , մաքրող միջոցներ , զուգարանի թուղթ և այլն : Առաջարկում ենք վերանայել հատկացվող գումարը , սահմանել գրասենյակային ապրանքների և նյութերի համար առնվազն 400.000 ՀՀ դրամ և տնտեսական ապրանքների և նյութերի ձեռքբերման նպատակով ՝ 400.000 ՀՀ դրամ : Առաջարկությունը հիմանվորվում է այն փաստով , որ բոլոր ծախսերը հոգում է ուսումնական հաստատությունը , իսկ առաջարկվող գումարը բավարար չէ հաստատության թեկուզ շենքի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման , գրենական և այլ ապրանքներ ձեռք բերելու համար : Առաջարկություն 2 . Առաջարկությունը վերաբերում է գրադարանավարի աշխատավարձին : 9-27 դասարանների դեպքում նախատեսված է 1 / մեկ / հաստիք / առանց որևէ գործակցի , հետևաբար ենթադրվում է նվազագույն աշխատավարձի չափով աշխատավարձ : Հաշվի առնելով , որ գրադարանավարն ունի նաև որոշակի ֆինանսական պատասխանատվություն դասագրքերի վարձավճարների մասով , մշտապես պիտի զբաղվի ֆոնդի պահպանման , թարմացման , վերանայման աշխատանքներով , դասագրքերի բաշխման , ապա նաև հավաքման , ուսումնաօժանդակ որոշ նյութերի ՝ քարտեզներ , պաստառներ , ձեռբերման և պահպանման աշխատանքներով , առաջարկում ենք գրադարանավարի համար ևս սահմանել գործակից ՝ գնահատելով գրադարանավարի աշխատանքի ծանրությունն ու պատասխանատվությունը : Կարելի է ելնել նաև այն փաստից , որ նախագծում բաժանումները տրվել են մինչև 9 դասարան , 9-27 դասարան և 27 և ավելի քանակի հաշվով : Առաջարկում ենք փոփոխել բաժանումը և սահմանել մինչև 9 դասարան , 9-18 դասարան , 19-27 և 27 և ավելի դասարան : Առաջարկություն 3. Դասարանների նման բաժանում նախատեսված է նաև հոգեբանի հաստիքի համար , ինչն ուղղակի հնարավորություն չի տա իրականացնելու հոգեբանի խիստ կարևոր աշխատանքը , մանավանդ , որ առանձին գործող ավագ դպրոցներում այլևս չեն լինելու սոցմանկավարժի , լոգոպեդի հաստիքները : Այս խնդիրն ավելի ակնառու կլինի ավագ դպրոցում , մանավանդ ՝ 300 և ավելի աշակերտ ունեցող , ինչը պայմանավորված է մի կողմից աշակերտների տարիքային առանձնահատկություններով , մյուս կողմից նոր կոլեկտիվների ձևավորման բարդություններով : Առաջարկություն 4. Հավաքարարի մեկ հաստիքային միավորի աշխատավարձը հաշվարկելիս հաշվի առնված չէ դպրոցի անձնակազմի և դպրոցում սովորող աշակերտների քանակը : Դիտարկվել է միայն սպասարկվող հաստատության տարածքը / քմ / : Նույն տարածքի ուսումնական հաստատությունում կարող են սովորել տարբեր քանակի աշակերտներ , հավաքարարի աշխատանքն այդ դեպքում նույնը չէ : Առաջարկում ենք գործակից սահմանել ՝ նախատեսելով նաև սովորողների թվաքանակը :