Add to favourites

«ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագծով նախատեսվում է սահմանել՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» կամ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների՝ հետագա առևտրային նպատակներով օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես՝

  • մաքսային մարմնի կողմից վերը նշված մաքսային ընթացակարգերի դեպքում թափոնների հետագա օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու հիմքերը․
  • հայտարարատուի և մաքսային մարմինների կողմից իրականացման ենթակա գործողությունները, դրանց ժամկետները։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերամշակման արդյունքում գոյացած թափոնների՝ հետագա մաքսային ձևակերպումների կամ որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչման հետ կապված գործընթացների կանոնակարգում։

  • Discussed

    15.06.2023 - 30.06.2023

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2099

Print