Add to favourites

Under development

«ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Armine Anda 29.06.2023 20:44:42 Առաջարկ 1․ - Հոդված 3, ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, Կետ 13-ի առնչությամբ. Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի կարգը սահմանելիս, հաշվի առնելով նույն օրենքի 3-րդ կետը, ֆիլմարտադրողը ժապավենի վրա ստեղծված ֆիլմի հիմնանյութերն ու բնօրինակը, իսկ թվային ստեղծված ֆիլմի կրկնօրինակը, պահպանման է հանձնում այն կազմակերպությանը, որի տեխնիկական ու պայմանագրային պայմանաններն իրեն բավարարում են։ Առաջարկ 1-ի հիմնավորում․ Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետով Ազգային ֆիլմի հեղինակային և գույքային իրավունքները, նույնիսկ պետական աջակցություն ստանալու դեպքում, պատկանում է ֆիլմարտադրողին։ Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ կետով Ազգային ֆիլմի կարգավիճակ կարող են ստանալ նաև պետական աջակցություն չստացած ֆիլմերը, որտեղ բնականաբար հեղինակային և գույքային իրավունքները պատկանում են ֆիլմարտադրողին։ Այսինքն, Ազգային ֆիլմի հեղինակային և գույքային իրավունքները պատկանում եմ ֆիլմարտադրողին և Կառավարության ցանկացած որոշում պետք է ելնի դրանից։ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետը առավելություն է տալիս Ազգային ֆիլմի կարգավիճակ ունեցող ֆիլմերին պահպանվելու տեղ ունենալու, ոչ թե նրանց սեփականությունը վերցնելու և պահպանելու պարտադրված կազմակերպություններում կամ առավել ևս հասանելի դարձնելու մասնավոր սեփականությունը՝ ի դեպ, վնասելով նրա տարածմանը։ Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ պետական աջակցություն ստանալու դեպքում, Ազգային մարմինը և ֆիլմարտադրողը ունենալու են ֆիլմի կրկնօրինակի տրամադրման պայմանագիր։ Կառավարության այս որոշումը այն տեսքով որով առաջարակված է, ստեղծելու է հնարավորություն, որ Ազգային մարմինը պահանջի ժապավենով նկարված ֆիլմերի բնօրինակն ու հիմնանյութերը, որը դարձյալ խախտելու է 14-րդ հոդվածի 3-րդ կետը, նաև դարձյալ ստեղծելու է մենաշնորհ, ինչը խանգարել է զարգացմանը տասնամյակների ընթացքում։ Իսկ կառավարության այս որոշման 19-րդ կետի շնորհիվ՝ Ազգային ֆիլմի կարգավիճակը դառնում է ոչ թե առավելություն, այլ ֆիլմի բնօրինակը սեփականատերից վերցնելու և դարձյալ մենաշնորհային քաղաքականություն ստեղծելու միջոց, խախտելուվ կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորումը որպես աջակցություն սահմանելու Կինեմատոգրաֆիայի օրենքի կետերը։ Իրավատերը պետք է իրավունք ունենա ինքը որոշելու, թե որտեղ պահպանի իր սեփականությունը, և պահպանության պայմանները պետք է իրեն բավարարեն։ Եվ իրենից բացի ոչ մեկը չպետք է իրավունք ունենա այն ահսանելի դարձնելու հանրությանը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266 Ընդունվել է մասնակի «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է «Ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ Կառավարության սահմանած կարգով։», որը չի ենթադրում ֆիլմարտադրողի կողմից ֆիլմի հանձնումը՝ նախընտրած կազմակերպությանը: «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է «Ֆիլմի ստեղծման մասին ֆիլմարտադրողի հետ կնքված պայմանագրով ֆիլմի նկատմամբ բացառիկ գույքային իրավունքներն անցնում են ֆիլմարտադրողին՝ վերջինիս կողմից ֆիլմի ստեղծման մասին պայմանագրի հիման վրա ստեղծագործական խմբի անդամներին վճարված հեղինակային վարձատրության (ռոյալթիի) դիմաց:», որը վերաբերում է ստեղծագործական խմբի կողմից ֆիլմարտադրողին փոխանցված բացառիկ գույքային իրավունքներին, որի արդյունքում ֆիլմարտադրողը հանդիսանում է ֆիլմի բացառիկ իրավատերը: Նախագծի 13-րդ կետի սահմանումով ֆիլմի իրավատիրոջ իրավունք-ները չեն խախտվում: «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածում «13-րդ կետ» առկա չէ: Նախագծի 19-րդ կետում վրիպակի առկայության պատճառով առաջացել է թյուրըմբռնում: Կետը խմբագրվել է: Նախագծի 19-րդ կետ. 19. Ազգային մարմինը ֆիլմարտադրողի համար ապահովում է նրա կողմից ստեղծված ազգային ֆիլմի հիմնանյութերի և բնօրինակի ազատ և անվճար հասանելիությունը:
2 Armine Anda 29.06.2023 20:59:43 Հոդված 3, կետ 16 և 17-ի վերաբերյալ, տես Առաջարկ 1--ն ու նրա հիմնավորումը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Չի ընդունվել Նախագծի 16-րդ և 17-րդ կետերի սահմանումներով ֆիլմի իրավատիրոջ իրավունքները չեն խախտվում: Միաժամանակ կետերը հանվելու են նախագծից, քանի որ անհրաժեշտ կարգավորումը ներառվել է նախագծի 13-րդ կետում: Նախագծի 13-րդ կետ. 13. Ազգային ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ Ազգային մարմին` համաձայն «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետների և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների: Ազգային մարմինը՝ ազգային ֆիլմի փաստաթղթերի (այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութեր ու ֆիլմի բնօրինակ) պատճեները հանձնում է Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվ՝ համաձայն «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի: Ազգային մարմին և Ազգային արխիվ Հանձնման ենթակա նյութերի ցանկը սահմանում է Ազգային մարմինը:
3 Armine Anda 29.06.2023 21:00:17 Առաջարկ 2․ Հոդված 3, Կետ 19-ի առնչությամբ․ Հաշվի առնելով Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը, բնօրինակի կամ կրկնօրինակի ազատ և անվճար հասանելիությունը պետք է ապահովվի միայն ֆիլմի իրավատիրոջը։ Իսկ այլ հասանելիություն պետք է ունենա իրավատիրոջ գրավոր համաձայնություն։ Գրավոր համաձայնությունը կարող է ուղարկվել էլեկտրոնային ճանապարհով։ Առաջարկ 2-ի հիմնավորում․ Եթե կազմակերպությունը, որին պահպանության է հանձնված ֆիլմը, այյն հասանելի դարձնի, ինչպե՞ս է իրավատերը այն տարածելու կամ տարածման, օրինակ, բացառիկ լիցենզիաների պայմանագրեր կնքելու, և ինչպե՞ս կարող է իրավատիրոջից բացի, որևէ մեկը ֆիլմը հասանելի դարձնելու իրավունք ունենալ։ Սա կբերի ֆիլմի տարածման իրավուքների քաոսի։ Լուրջ միջազգային պայմանագրեր ունեցող ֆիլմարտադրողները կհրաժարվեն Ազգային ֆիլմի կարգավիճակ ստանալ։ Նաև կխախտվեն Կինեմատոգրաֆիայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ֆիլմարտադրողի հեղինակային և սեփականության իրավունքների մասին և 10-րդ հոդվածի 2-րդ կետը՝ աջակցության մասին։ Նորից հիշեցնում ենք, որ Ազգային ֆիլմերի մի ստվար հատված պետական աջակցություն ընդհանրապես ստացած չի լինելու։ Հետևաբար, պահպանող կողմը ֆիլմը հասանելի դարձնելու իրավունք ունի միայն ֆիլմարտադրողին / իրավատիրոջը։ Արմինե Անդա Պրոդյուսեր, Ռեժիսոր, Սցենարիստ, Դերասանուհի Հոշկի ֆիլմ սպը-ի հիմնադիր ՀՀ կինեմատոգրաֆիայի օրենքի նախաձեռնող armineaa@yahoo.com, hoshkeefilm@gmail.com 37491505266hoshkeefilm@gmail.com 37491505266 Ընդունվել է Նախագծի 19-րդ կետում վրիպակի առկայության պատճառով առաջացել է թյուրըմբռնում: Կետը խմբագրվել է: Նախագծի 19-րդ կետ. 19. Ազգային մարմինը ֆիլմարտադրողի համար ապահովում է նրա կողմից ստեղծված ազգային ֆիլմի հիմնանյութերի և բնօրինակի ազատ և անվճար հասանելիությունը: