Under development
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին » ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
6 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 16-րդ գլխում կոնկրետ ժամկետների մատնանշմամբ հստակ պահանջ է սահմանված օրենսդրական դաշտը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածով նախատեսված են Ընտրական օրենսգրքի, Ազգային ժողովի կանոնակարգի, Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի, Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի, Դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի, Հաշվեքննիչ պալատի և Կենտրոնական բանկի մասին օրենքների` Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ուժի մեջ մտնելու ժամկետները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը և ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագրով հաստատվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը։
Ուստի, հաշվի առնելով վերոգրյալն անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարելու «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ այն ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Տվյալ բնագավառում հստակեցվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններից՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությամբ նախատեսված համալիր լուծումների իմպլեմենտացումը ՀՀ օրենսդրության մեջ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե.
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ հստակեցնել մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումները, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններից՝ դրանով իսկ ապահովելով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրությամբ նախատեսված համալիր լուծումների իմպլեմենտացումը ՀՀ օրենսդրության մեջ:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
-
Discussed
30.11.2017 - 21.12.2017
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
RA Investigative Committee
Views 8838
Print