Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1171-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2389-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1171-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՄԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կապի ծառայությունների նորմաները և տարեկան ծախսերի հաշվարկը հաստատելու մասին» թիվ 1171-Ն որոշումն ուժը կորցրած ճանչելու անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջներից, այն է՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը։

Վերոնշյալ նորմերը սահմանված են ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ, որոնցում 2023 թվականի հունիսի 1-ի N 895-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ՝ օրենքին համապատասխանեցնելու նպատակով։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի N 198-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի:

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է կառավարությունը։

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կապի ծառայությունների նորմաները և տարեկան ծախսերի հաշվարկը հաստատելու մասին» թիվ 1171-Ն որոշումը կորցրել է իր անհրաժեշտությունը, քանի որ օրենքով սահմանված լիազորող նորմերը սահմանված են ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

6. Ակնկալվող արդյունքը.

ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները և ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշման հավելվածի 3-րդ կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 2389-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՄԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ու կոմունալ ծախսերի տարեկան ծավալները սահմանելու մասին» թիվ 2389-Ա որոշումն ուժը կոցրած ճանչելու անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջներից, այն է՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է կառավարությունը։ 

Վերոնշյալ նորմերը սահմանված են ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ, որոնցում 2023 թվականի հունիսի 1-ի N 895-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ՝ օրենքին համապատասխանեցնելու նպատակով։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Միաժամանակ, նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի N 198-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի:

 

3․ Կարգավորման նպատակը և բնույթը․

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները՝ սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը։

ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ու կոմունալ ծախսերի տարեկան ծավալները սահմանելու մասին» թիվ 2389-Ա որոշումը կորցրել է իր անհրաժեշտությունը, քանի որ օրենքով սահմանված լիազորող նորմը սահմանված է  ՀՀ Կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

ՀՀ Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի 1-ին հոդվածի պահանջները և ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշման հավելվածի 7-րդ կետը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    12.06.2023 - 27.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Financial, Postal service

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2647

Print