Add to favourites
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
9 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 12.06.2023 11:00:20 | Հարց է առաջանում՝ պետական տուրքն անվերջ ավելացնելը ինչ եղանակով է ավելացնելու կամ լուծելու մաքսային մարմնի չափազանց դանդաղ և անարդյունավետ աշխատանքը։ | Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ: | |
2 | Տիգրան Ստեփանյան 12.06.2023 11:00:20 | Փաստորեն ստացվում է, որ մաքսատան դանդաղ աշխատելու պատճառով քաղաքացիների կողմից ներմուծվող ավտոմեքենարները ստիպված՝ սեփականատերերի կամքին հակառակ պահվում են մաքսային պահեստում, ու դեռ դրա համար էլ կրկնակի պետտուրք եք սահմանում։ | Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ: | |
3 | Տիգրան Ստեփանյան 12.06.2023 11:05:25 | Բացի այդ, հիմնավորման մեջ նշված է, թե իբր <<գանձվող պետական տուրքի գումարների մեծության մակարդակը համեմատաբար ցածր է մերձակայքի մյուս կայանատեղիներում տրանսպորտային միջոցների կայանելու համար վճարվող գումարների մեծություններից>>։ Նշված պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Չկա որևէ ապացույց, որ կայանավայրում 1 ավտոմեքենայի կայանման 1 օրվա դիմաց միջին շուկայական գանձվում 5․000 դրամ։ | Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ: | |
4 | Sir Alex 15.06.2023 16:06:12 | Պետական տուրքերի ավելացումը ծառայությունների մատուցման բարելավման լավագույն եղանակն չէ, եթե չասենք վատագույններից մեկը։ Նշված նախագծի ընդունմամբ ավելի կխթանվի մաքսային ծառայողների դանդաղ ու ալարկոտ աշխատանքին, այնինչ անհրաժեշտ է բացահայտել ու հայտնաբերել նոր հնարքներ ու մեթոդներ ծառայության մատուցման որակը և արագությունը բարձրացնելու համար։ Տուրքերի ավելացումը խոսում է ոլորտի ղեկավարման անարդյունավետության և նոր գաղափարների բացակայության մասին, քանի որ տուրքերի բարձրացումը ամենահեշտ, սակայն ամենաանարդյունավետ միջոցն է։ | Չի ընդունվել: Ինչ վերաբերում է մաքսային ծառայության կողմից մատուցվող ծառայությունների բարելավմանը, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից պարբերաբար իրականացվում են ապրանքների բացթողնման ժամանակի կրճատման և վարչարարության բարելավման հետ կապված աշխատանքներ: |