Add to favourites

Under development

«Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունմամբ կկանխվի Սևանա լճից հավելյալ ջրառը՝ լճի բացասական հաշվեկշռի պարագայում։ Համաձայն «Սևանա լճի մասին» օրենքի՝ Սևանա լճը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական, ռեկրեացիոն (վերականգնողական) և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակության էկոհամակարգի բնականոն զարգացման, վերականգնման, բնական պաշարների վերարտադրման (այսուհետ` վերարտադրություն), պահպանման և դրանց օգտագործման պետական քաղաքականության իրավական ու տնտեսական հիմունքները: Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման պետական քաղաքականությունն իրականացվում է Սևանա լճի մասին համալիր և տարեկան ծրագրերով, իսկ տարեկան ծրագրի հիմնական սկզբունքներից մեկը դա Սևանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողումների և անվերադարձ ջրառումների պլանների կազմումն է և դրան ուղղված միջոցառումների իրականացումը։

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության բարելավմամբ։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլխի 6.1-ին կետում  2-րդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել, նպատակ ունենալով Սևանա լճի բացասական հաշվեկշռի պարագայում  սակավաջրությունը չդիտարկել լճից ջրառի միակ հնարավոր աղբյուր, այլ նախապես պլանավորել և ունենալ ջրի դեֆիցիտի մեղղմանն ուղղված այլ աղբյուրներ և միջոցառումներ։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է անվերապահորեն կատարել «Սևանա լճի մասին» օրենքի պահանջները՝ Սևանա լիճը դիտարկելով որպես խմելու ջրի ռազմավարական պոտենցիալ պաշար, նպաստել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահ­պա­նությանը և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթություններից։ Նախագծերի ընդունմամբ կկանխվի Սևանա լճից հավելյալ ջրառը՝ լճի բացասական հաշվեկշռի պարագայում։

  • Discussed

    08.06.2023 - 29.06.2023

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Nature protection, Energy and natural resources, Water economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3954

Print

Suggestions

"ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ

08.06.2023

Խիստ ողջունելի փոփոխություն, որը նվազեցնում է վտանգավոր ծավալի ջրառի ռիսկը։

See more