Արմեն Բարսեղյան
07.06.2023
Թույլատրել ակոսափող զենքերի ռելոադինգը
Under development
8 - Agree
3 - Disagree
««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը միտված է իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների հաղթահարմանը և կարգավորվող իրավահարբերությունների կատարելագործմանը։
Մասնավորապես, ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում է կարգավորման ենթարկել փամփուշտների շրջանառության, քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացիների համար անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների հանձնման, ինչպես նաև օդաճնշիչ և այլ տեսակի քաղաքացիական զենքերի՝ ոչ սպորտային միջոցառումների ժամանակ օգտագործելու սահմանափակման բացակայությանը վերաբերող իրավնորմերը, իսկ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կսահմանվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ և թույլտվություններ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափերը։
Discussed
06.06.2023 - 21.06.2023
Type
Law
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
Ministry
Ministry of Internal Affairs
Views 3640
Print07.06.2023
Թույլատրել ակոսափող զենքերի ռելոադինգը
07.06.2023
Առաջարկում եմ ակոսափող զենք ունեցողներին տրվի իրավունք փամփուշտները վերալիցքավորելու, ինչպես արվում է հարփաթողի դեպքում: Հաշվի առնելով որ 308,338 տրամաչափի փամփուշտների սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ՌԴ կառավարության վերջերս ընդունած որոշումը, ըստ որի Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական և ծառայողական ակոսավոր զենքի փամփուշտներ, ինչպես նաև որոշակի տրամաչափերի ակոսավոր հրաձգային զենքի փամփուշտների պարկուճներ, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները ովքեր ունեն ակոսափող զինատեսակներ, տրամադրել սեփական օգտագործման համար փամփուշտներ պատրաստելու իրավունք
07.06.2023
փամփուշտները շատ թանկ են և նաև լինում է չի էլ ճարվում, մեզ անհրաժեշտ է լիցքավորումը թույլատրելի լինի քաղաքացիների համար