Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԱԲՈՎՅԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 6 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Վանյան 21.06.2023 12:47:38 | Ողջունելի է ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նախագիծը, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո, ցանկանում եմ ներկայացնել մի քանի մտահոգիչ հարցերի վերաբերյալ առաջարկություններ... 1. Դպրոցի ազատ մասնաշենքում են գտնվում Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը ՝ 1522 աշակերտով , ուսուցչական համակազմով: Դպրոցը գտնվում է Սարալանջ թաղամասում, որտեղ 700մ հեռավորության վրա գտնվում է նաև Աբովյանի թիվ 8 հիմնկան դպրոցը 490 աշակերտներով: Ստացվում է այնպես, որ այս պահին Սարալանջ թաղամասում գտնվելու է 3 հիմնական դպրոց: 2. Շրջանառվող նախագծով դպրոցը դադարեցնելու է 2023-2024 ուստարվա 10-րդ դասարանցիների ընդունելությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ սկսել է 1-ին դասարանցիների հայտագրումը, և դպրոցը դեռևս չունի հիմնական դպրոցի կարգավիճակ և ընդգրկված չէ 1-ին դասարանցիների հայտագրման համակարգում, ամենայն հավանականությամբ դպրոցը չի կարողանալու ընդունել 1-ին դասարանցիների: Ստացվում է, որ դպրոցը ունենալու է 11-րդ, 12-րդ դասարաններ և լավագույն դեպքում նաև 1 առաջին դասարան,և դպրոցի ուսուցիչները կանգնելու են կրճատման վտանգի առաջ: Հաշվի առնելով, որ Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը 2024 թ –ին տեղափոխվելու է իրենց վերակառուցված դպրոց, առաջարկում եմ Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցին թույլ տալ բացի 1-9-րդ դասարանների ընդունելությունից, հայտարարել նաև 10-րդ դասարանցիների ընդունելություն: Հաշվի առնելով առաջարկը ՝ կխուսափենք ուսուցիչների կրճատումից և դպրոցը կունենա ժամանակ պատշաճ ձևով հանրությանը իրազեկելու դպրոցի նոր կարգավիճակի մասին: |