The project has not been accepted
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում
-
1 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 346-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացի ժամկետների երկարաձգման անհրաժեշտությամբ։ Որի համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ։
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշմամբ հաստատված ցանկերը հստակեցման կարիք ունեն, այդ նպատակով ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) համապատասխան գրություններով դիմել է պետական կառավարման համակարգի մարմիններին, իրենց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շենքերն ու շինությունները (տարածքները)՝ ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք Որոշմամբ սահմանված ժամկետում պետք է հանձնվեր Կոմիտեի տնօրինությանը իրականացնել ցանկերում ընդգրկված տարածքների հանձնման աշխատանքները, իսկ տարածքների հանձնման անհնարինության դեպքում ներկայացնել հիմնավոր առաջարկություններ՝ Որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։
Հիմք ընդունելով մի շարք պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ստացված տեղեկատվությունը, կարելի է արձանագրել, որ վերոնշյալ գործընթացում առաջացել են խնդիրներ՝ առկա են ինքնակամ շինություններ և ապօրինի զավթումներ, հողամասերը համայնքային սեփականություն են, բնակեցված են բնակիչներով, բացակայում են քաղաքաշինական փաստաթղթերը և այլն։
Բարձրացված խնդիրները, որոնք կապված են նաև գույքերի չափագրման և գրանցման աշխատանքների հետ վերանայման և պարզաբանման կարիք ունեն, և բարձրացված խնդիրները գործող որոշման 5-րդ կետի հիմքով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ուսումնասիրման կարիք ունի, սակայն նշված գործընթացը ժամանակատար է և պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ևս առաջարկվել են վերանայել որոշմամբ սահմանված ժամկետները, մասնավորապես
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ ենթակա կազմակերպություններում առկա են ջրածածկ անշարժ գույքեր, որոնք օգտագործման համար պիտանի չեն, փաստաթղթերի անհամապատասխանություն և իրականացվում են հողի չափագրման և ճշգրտման աշխատանքներ և տեղեկացրել, որ ծագած խնդիրների լուծման հետ կապված ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն կառաջանա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեացրել է, որ իր ենթակա «Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարվել է նոր չափագրում, նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան հողի նոր գլխավոր հատակագիծ ստանալու նպատակով, որը ստանալուց հետո հնարավոր կլինի դիմել Կադաստրի կոմիտե և ստանալ կաթսայատան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական։ «Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» ՊՈԱԿ-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N07022020-01-00277 վկայականում նեռարված ինքնաշեն 1764.9 քառ.մետր կառույցները Հայաստանի Հանրապետության անունով ձևակերպելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան: Ստացվել է պատասխան, որ Նախարարությունը իրավասու է դիմել նշված ապօրինի գույքը ՀՀ անունով գրանցում իրականացնելու նպատակով: Նախարարությունը գրությամբ դիմել է ինստիտուտին մարզերում գտնվող անշարժ գույքերի համար նոր վկայական ստանալու և հողամասերի սահմանազատում իրականացնելու նպտակով: Նշված աշխատանքների ավարտից հետո ինստիտուտը պետք է դիմի Կադաստրի կոմիտե անհատույց օգտագործման վկայականները դադարեցնելու նպատակով, որից հետո կգրացնվի ՀՀ սեփականության իրավունքը և հնարավոր կլինի գույքը հանձնել Կոմիտեին և անհատույց ամրացնել ինստիտուտին։ Իսկ «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքերի տեղազննման արդյունքում հայտնաբերված խնդիրների կարգավորման համար վարվում են բանակցություններ քոլեջին հատկացված հողամասը տարանջատելու համար: Առկա է ապօրինի կառուցված մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի տուն:
ՀՀ Արարատի մարզպետարանը տեղեկացրել է, որ նախքան Կոմիտեի տնօրինությանը հանձնելը անշարժ գույքի փաստացի վիճակի և անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականների տվյալների միջև անհամապատասխանությունների վերացման անհրաժեշտություն կա, որի համար հաճախ անհրաժեշտ են լինում կատարել չափագրման, չափագրման արդյունքում առաջացած խոչընդոտների վերացման և անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներ։
ՀՀ Արագածոտն մարզպետարանը տեղեկացրել է, որ Վարդենիսի Զ․ Հակոբյանի անվան միջն․ դպրոցի մասով բացակայում են մի շարք կարևոր փաստաթղթեր՝ ճարտարապետաշինարարական նախագիծ, ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, որակավորման չափագրման տեղեկանք, հասցեի որոշում, ավարտական ակտ, մուծման անդորրագրեր (պետտուրք, գրանցման վճար), և հողի վկայականի պատճեն։ Ձեռք են բերվել անհրաժեշտ փաստաթղթերի մի մասը, և իրենց կողմից աշխատանքներ են տարվում ամբողջական փաթեթի ստեղծման համար։ Սակայն գործընթացը ժամանակատար և առաջարկել է Կոմիտեի տնօրինությանը հանձնելու ժամկետը երկարաձգել։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ Որոշման հավելվածներով սահմանված գույքը մինչ այժմ չի հանձնվել Կոմիտեի տնօրինությանը, հաշվառված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում, հանձնման հետ կապված աշխատանքների համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ոչ բավարար առկայության պատճառով։
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնել է, որ կա հողատարածք, որի վրա կառուցված շինությունը հանդիսանում է համայնքային սեփականություն, որը ստեղծում է նշված գործընթացը իրականացնելու լրացուցիչ խոչընդոտ:
Նմանատիպ խնդիրներ առկա են նաև այլ պետական մարմիններում՝ դիցուք պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերով ծանրաբեռնված, ինչպես նաև այդ գույքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը համապատասխան կառավարության որոշումներով հանձված են համայքին՝ որպես սեփականություն, կան հողամասերի զավթումներ, կադաստրային քարտեզի և վկայականի մակերեսների անհամապատասխանություններ, ջրածածկ գույքերի առկայություն (շինություններն անցել են ջրի տակ), գրանցման և հանձնման աշխատանքների համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ոչ բավարար առկայություն։ Երևանի քաղաքապետարանի կողմից հատակագծերի հաստատման, ինքնակամ շինությունների օրինականացման ձգձգում (օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» և «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ների անշարժ գույքեր)։
Պետական կառավարման համակարգի մարմինները ներկայացրել են իրենց առաջարկությունները և դիտողությունները, որոնք Կոմիտեի կողմից ուսումնասիրման, տեղազննման, պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեն։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև նշված հիմնախնդիրները լուծելու համար նպատակահարմար է որ լիազորված մարմինը՝ Կոմիտեն (որի իրավասությունն որպես լիազոր մարմին ամրագրված է նաև «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածով) ապահովվի պետության սեփականություն համարվող գույքի կառավարումը, որի արդյունքում կբարձրանա դրա օգտագործման արդյունավետությունը։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացները Կոմիտեի տնօրինությանը երկարաձգել, որի արդյունքում մշակվել է սույն նախագիծը:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Որոշմամբ հաստատված հավելվածներում նշված անշարժ գույքերի քանակից և գրեթե միանման խնդիրների բարդությունից կախված հնարավոր չէր նշված ժամկետներում կատարել Որոշման պահանջը։
Կոմիտեի կողմից սակայն համապատասխան միջոցներ են ձեռնարկվել պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կապ հաստատելու և բարձրացված խնդիրների լուծման համար մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու, խնդիրների լուծման ուղիներ մշակելու, միաժամանակ հանձնաժողովի գործունեության շրջանակներում իրականացվելու են սեփականության իրավունքի պետական գրանցում չունեցող անշարժ գույքերի նկատմամբ ՀՀ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցման համատեղ աշխատանքները և համաձայն Որոշման ևս հանձնվելու են Կոմիտեի տնօրինությանը։
Վերոգրյալի հիմքով, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմինների կողմից ստացված գրություններով բարձրացված խնդիրները տեղում ուսումնասիրման, տեղ գտած թերությունների պարզաբանման և վերլուծման կարիք ունեն, նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված գույքը Կոմիտեի տնօրինությանը հանձնելու համար նախատեսված ժամկետները երկարաձգել։
- 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի պետական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործառույթների բարելավմանը և պետական սեփականություն հանդիսացող բոլոր շենք-շինությունները Կոմիտեի տնօրինությանը հանձնելու աշխատանքների ավարտմանը, ինչպես նաև արդյունավետ դարձնել պետական գույքի կառավարման գործընթացը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։
-
Discussed
06.06.2023 - 27.06.2023
-
Type
Decision
-
Area
State property management
-
Ministry
State Property Management Committee
Views 2244
Print