-
4 - Agree
-
4 - Disagree
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ, որի հիման վրա, հետագայում մշակվել և ընդունվել են նեղոլորտային՝ առավել մասնագիտական դաշտը կարգավորող օրենքները, մասնավորապես՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը, «Գրադարանների մասին» ՀՀ օրենքը, «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը և այլն։
Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի զարգացման արդյունքում, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում պարբերաբար (2011 և 2018 թթ.) կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետին։
Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման մոդելների փոփոխությամբ և կատարելագործմամբ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 17-րդ, 21-րդ, 22-րդ, 25-րդ, 26-րդ, 26.1-րդ և 31-րդ հոդվածներում։
Օրենքի 2-րդ հոդվածը, որը վերաբերում է պետության կողմից մշակութային քաղաքականության իրականացմանը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ․ «Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում և իրականացվում է «Մշակույթի պահպանման, տարածման և զարգացման ռազմավարության» հիման վրա, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։
Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ ենթակետը առաջարկվում է լրացնել Ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների գործունեության խթանման և բարենպաստ միջավայրի ձևավորման մասին պարբերությամբ։
Ելնելով այն հանգամանքից, որ Օրենքով անհրաժեշտ է սահմանել «ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» և «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունները, լրացումներ են կատարվել Օրենքի 6-րդ հոդվածում:
Առաջարկվում է լրացում կատարել նաև Օրենքի 17-րդ հոդվածում, որը թույլ կտա սահմանելու պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքների և հավաքածուների գնահատման ընթացակարգը:
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրման հրամայականով պայմանավորված, ինչը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից և պետք է ամրագրվի նաև օրենքով, խմբագրվել է Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը։ Կատարվող լրացումը ամրագրում է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը իրականացնելու է թանգարանների կառավարման և թատերահամերգային կազմակերպությունների առաջխաղացման գործառույթները։
Նույն 21-րդ հոդվածը լրացվել է երկու նոր կետերով, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունը ցով պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները սահմանելու և թանգարանային մշակութային արժեքների և գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարհանման կարգը հաստատելու ուղղությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում շրջանառվում է նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագիծը, որով չեղարկվելու են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումները, անհրաժեշտություն է առաջացել խմբագրելու օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը:
Միևնույն ժամանակ, նույն հոդվածում կատարվել է երեք նոր լրացում, որոնք վերաբերում են լիազոր մարմնի կողմից պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, ինչպես նաև մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերի հաստատմանը, պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականության սահմանմանը:
Առաջարկվում է ուժը կործցրած ճանաչել Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, 26.1-րդ հոդվածի 4-րդ կետը և օրենքի 31-րդ հոդվածը, որոնք վերաբերում են պետական ծրագրերի ներկայացման գործընթացին և ժամանակացույցին։
Միևնույն ժամանակ, առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 26-րդ հոդվածում՝ նոր պարբերությամբ. «Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը հաստատում է իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և լիազոր մարմնի կողմից սահմանված սակագնային քաղաքականությանը համապատասխան, ինչպես նաև իրականացնում է աշխատակիցների պարբերական ատեստավորման գործընթացը»։
Խմբագրական փոփոխություն է կատարվել Օրենքի 26.1-րդ հոդվածի 1-ին կետում. «ֆիլմարվեստի» բառը փոխարինվել է «կինոարվեստի» բառով և 2-րդ կետի 1-ին ենթակետում «տարածմանը» բառը փոխարինվել է «տարածումը» բառով։
Օրենքի անցուցամային դրույթներով սահմանվում է, որ ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո՝ ՀՀ կառավարությունը հաստատում է Մշակույթի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, թանգարանային մշակութային արժեքների և գրադարանային հավաքածուների առաջնահերթ տարհանման կարգը, սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները, իսկ լիազոր մարմինը՝ հաստատում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման, մշակութային կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման, ստեղծագործական կազմի ատեստավորման և ելույթավճարների տրամադրման սկզբունքների ձևավորման կարգերը, սահմանում է պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մշակութային հաստատությունների սակագնային ընդհանուր քաղաքականությունը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների՝ իրավական ակտերի մշակում հրամայականից։
-
Discussed
03.06.2023 - 19.06.2023
-
Type
Law
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2466
Print