Լուսինե Եղոյան
17.06.2023
Դեմ եմ այս նախագծին, որովհետև ոչ մի կրթօջախ չպիտի փակվի, կառուցելու փոխարեն, փակե՞լ։ Հետաքրքիր է դպրոցի աշակերտները և ուսուցիչները տեղյակ են՞
386 - Agree
2127 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ի 2023 թվականի N ______Ն
«ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ » ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՄԱՎԻՐԻ Ռ.ԵՂՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.1 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը,ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1) «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
1) «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը., ինչպես նաև «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
2) «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը:
3) ապահովել սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:
1) հավելված 1-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների ցանկի «Արմավիր մարզ» բաժնի Արմավիրի տարածաշրջանի ցանկի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
2) հավելված 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի Արմավիրի տարածաշրջանի ցանկի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ` Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Discussed
02.06.2023 - 18.06.2023
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 14996
Print17.06.2023
Դեմ եմ այս նախագծին, որովհետև ոչ մի կրթօջախ չպիտի փակվի, կառուցելու փոխարեն, փակե՞լ։ Հետաքրքիր է դպրոցի աշակերտները և ուսուցիչները տեղյակ են՞
16.06.2023
Դեմ եմ, քանի որ այս քայլն ուղղված չէ կրթության որակի բարձրացմանը ։ Այն , ավելի շուտ, մարդկանց մեջ կխաթարի հավատը կրթության, կրթության մարդու և պետության ապագայի նկատմամբ։ Դպրոցների միավորումն իր հետ կբերի բազմաթիվ խնդիրներ ինչպես աշխատակիցների, ակնպես էլ սովորողների շրջանում։
15.06.2023
Ոնց հողերն եք հանձնում, նենց կրթօջախներն եք փակում առանց աչք թարթելու ։Հիշեք եկեղեցի ու դպրոց քանդելը նույն բանն է