Անի Պողոսյան
03.06.2023
Նոր ՀՊՉ֊ն ու վերջինիս հիման վրա ստեղծված առարկայական ու ծրագրային չափորոշիչները շատ անորոշ ձևակերպումներ ունեն, տեղ֊տեղ՝ խիստ անիրական ու իմաստազուրկ մտքերով բեռնված։ Նոր ՀՊՉ֊ն ավելի պարզ և հետաքրքիր մատուցելու փոխարեն, թվում է, նպատակ կա ուսուցչին խճճելու և հերթական անգամ հիասթափեցնելու։ Անիրական ժամանակ է պահանջում նաև նոր պահանջներով օրվա դասի պլաններ գրելը, երբ տարիների փորձով թրծված ուսուցիչն արդեն ձևավորել է հաջողված դասի սեփական պլանն ու մոտեցումները իր մտապատկերում։ Ի վերջո, լավագույն մեթոդը, արժեհամակարգը և մոտիվացիան դասարանում հենց ինքը ուսուցիչն է՝ իր անձնական հեղինակությամբ։ Այստեղից պետք է սկսել կրթական բարեփոխումը։