Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Անհրաժեշտությունը

  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում ի հայտ եկած խնդիրներից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի № 1183-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 10-րդ կետի դրույթների համաձայն՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցում է հատկացվում սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողներին: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում նշված մեկ այլ համայնքի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն ավարտած ուսանողները ուսման վարձի մասնակի փոխհատուցում չեն ստանում, քանի որ բնակավայրի փոփոխության պատճառով, միաժամանակ չեն բավարարում կարգով սահմանված երեք պայմաններին:

3. Ակնկալվող արդյունքը

   Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի բնակիչ հանդիսացող ուսանողներին, ովքեր տարբեր պատճառներով իրենց մշտական բնակավայրի հանրակրթական (միջնակարգ կամ ավագ դպրոց), նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները չեն ավարտել, ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն տալ:

4. Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

    Ռազմավարական փաստաթղթերի, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ կապը բացակայում է:

  • Discussed

    01.06.2023 - 16.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2327

Print