Add to favourites

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ – ՏԵՂԵԿԱՆՔ       

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի

 

  1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի թիվ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եվ գերակա խնդիրները հաստատելու մասին»  122-Ն որոշման 2-րդ հավելվածի 25-րդ և 26-րդ կետերը, որի նպատակն է սահմանել կիբեռանվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները, ոլորտի կայուն զարգացման ուղղված անհրաժեշտ միջոցառումները և դրանց իրականացման ժամկետները, ինչպես նաև կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման մոտեցումները:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ դրական միտումների հետ մեկտեղ, առաջ են գալիս նոր մարտահրավերներ կիբեռհանցավորության աճին զուգընթաց աճում են կիբեռպատահարների ծավալը և հաճախականությունը, որը ուղղված է  այն տեղեկատվական համակարգերի վրա, որոնց գործունեության խափանումը կարող է ազդեցություն ունենալ տնտեսական, ֆինանսական, բանկային, առողջապահական և այլ առանցքային ոլորտների գործառույթների պատշաճ իրականացման վրա։

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է մշակել ՀՀ-ում կիբեռանվատգության ոլորտի զարգացման և կարգավորման նպատակով կիբեռանվտանգության ռազմավարություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Արդյունքում կմաշկվեն կիբեռանվտանգության ոլորտի կարգավորման նպատակով օրենսդրական և իրավական հիմքեր, ինչպես նաև կստեղծվի կիբեռանվտանգության կենտրոն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Արձանագրային որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

    5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման  նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի կիբեռանվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման մոտեցումները, կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման մոտեցումները և կենտրոնի գործառույթները, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտի զարգացման և կայացմանը ուղղված միջոցառումների ծրագիրը:

 6. Այլ տեղեկություններ

Չկան:

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

Ց Ա Ն Կ

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության կողմից:

         

 

  

Ց Ա Ն Կ

 

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը

         

ՀՀ կառավարության «Կիբեռանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

 

 

  • Discussed

    29.11.2017 - 20.12.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15494

Print

Suggestions

Արտեմ Պետրոսյան

29.11.2017

Հաշվի առնելով համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ներկա մակարդկը, գտնում եմ անհրաժեշտ է վերոնշյալ ռազմավարության ընդունումը։ Ռազմավարության դրույթներում անհրաժեշտ է ներառել նաև համակագչային անվտանգությունը (cyber security) էներգատեղակայանքներում, հաշվի առնելով միջազգային փորցը, մասնավորապես՝ ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից մշակված ստանդարտները և ուղեցույցերը։

See more