Add to favourites

The draft has been accepted

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

   ՆԱԽԱԳԻԾ 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի _____   ___-ի N _ -Ն


ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

 

    Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հաստատել՝

1) քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ից:

 

 

  • Discussed

    31.05.2023 - 15.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3787

Print

Suggestions

Անի Աթոյան

31.05.2023

Դրա համար էլ մեր օրենսդրական դաշտը ցաքուցրիվ ա։ Իբր ցանկանում են ֆրագմենտացված կարգավորումը մի տեղ հավաքել, բայց արդյունքում ծնվում է նոր իրավական ակտ (այս որոշումը ), որը որևէ ավելացված արժեք չի տալիս իրավիճակին։ Հիմա, եթե այս նախագծի հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետում գրված է, որ Շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններից լիցենզավորման ենթակա չէ "10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված 4-րդ հավելվածի 2-րդ ցանկով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված տեխնիկապես ոչ բարդ և փոքրածավալ օբյեկտներ", ՍԱԿԱՅՆ այս բացառությունը տրված չէ Լից․օրենքի 43-րդ հոդվածի աղյուսակի 17-րդ կետի 4-րդ ենթակետում, Ձեր կարծիքով անձին իսկապե՞ս իրավունք ա տրվում այդ գործունեությունը առանց լիցենզիայի անել։ Բա օրենքն ավելի բարձր իրավաբանական ուժ չունի՞ քան Կառ․որոշումը: Սա պարզագույն իրավաբանություն ա։

Անի Աթոյան

31.05.2023

Ընդամենը պետք էր լրացում կատարել Լիցենզավորման մասին օրենքում, ոչ թե Կառավարության նոր որոշում ստեղծել։ Լիցենզավորման մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ "Սույն օրենքը սահմանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները և կարգավորում է լիցենզավորման հետ կապված հարաբերությունները"։ Սա նշանակում է՝ ինչ գրված է Լից․ օրենքում՝ պիտի լիցենզավորվի, ինչը նշված չէ Լից․օրենքում՝ ուրեմն չպիտի լիցենզավորվի։ Պարզից էլ պարզ է։ Տպավորություն է որ նախագիծ են գրում՝ գրելու համար։ Անիմաստ նախագիծ է։

See more