Add to favourites

Under development

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի անտառհատման, ՀՀ Կարմիր գրքերում գրանցված տեսակների ոչնչացման դեպքերի հաճախակիության հետ:

  • Discussed

    28.11.2017 - 18.12.2017

  • Type

    Legal code

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9933

Print

Suggestions

Կանանց աջակցման կենտրոն

30.11.2017

1. Առաջարկում ենք Նախագծի 71-րդ հոդվածից պատիժը մեղմացնող հանգամանք հանդիսացող հանցանքը հանցագործությունից տուժած անձի հակաբարոյական վարքագծի ազդեցության տակ կատարելու նախապայմանը հանել, քանի որ այն հակասում է <<Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի տրամաբանությանը և ընդունման գաղափարախոսությանը: Նման մեղմացնող հանգամանքի նախատեսումը իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել ընտանեկան բռնության իրավահարաբերությունների դաշտում կատարվող հանցագործությունների մասով ոչ համաչափ պատիժների նշանակմանն, ինչն իր հերթին կարող է խթանել նման հանցագործությունների աճը: 2. Որպես պատիժը ծանրացնող առանձին հանգամանք առաջարկում ենք նախատեսել հանցանքը ընտանիքի անդամի նկատմամբ կատարելը, քանի որ ներկայումս հանցավոր բնույթի մի շարք արարքներ կատարվում են անմիջականորեն ընտանիքի ներսում՝ ընտանիքի անդամի նկատմամբ: Սակայն գործող քրեական օրենսգրքով նման ծանրացնող հանգամանքի կամ որևէ հանցագործության մասով որակյալ հատկանիշի բացակայությունը պատճառ է հանդիսանում արարքի ոչ ճիշտ որակման և ոչ համարժեք պատժամիջոցների նշանակման համար՝ արդյունքում նպաստելով ռեցիդիվի բարձր մակարդակին: 3. Նշված հիմնավորումներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի 74-րդ հոդվաից ևս հանել տուժողի հակաբարոյական վարքագծի մասին նախապայմանը: 4. Որպես հանցագործության որակյալ հատկանիշ առաջարկում ենք ընտանիքի անդամի նկատմամբ կատարված լինելու պայմանը նախատեսել մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների, առողջության դեմ ուղղված հանցագործությունների, կյանքը և առողջությունը վտանգող հանցագործությունների, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունների գլուխներում՝ ընտանեկան բռնության հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար իրականացնելու և այդ հանցագործությունները կանխարգելելու նպատակով: Նոնա Գալստյան Փաստաբան Կանանց աջակցման կենտրոնի

See more