Add to favourites

Located in RA Government

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին

Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  «հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով  վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 20-րդ ու 36-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Վերակազմակերպել ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» (պետական գրանցման համարը` 271.140.00494) փակ բաժնետիրական ընկերությունը ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
  2. ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
  3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
  4. ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել միացնելով` «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 286.210.04768):
  5. 5. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի համաձայն միացման ձևով վերակազմակերպված ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի գույքագրումը, որից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝

1) «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեության համար անհրաժեշտ` սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով ամրացման և (կամ) հանձնման ենթակա գույքի վերաբերյալ,

2) «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով չամրացվող գույքը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը հանձնելու վերաբերյալ:

  1. 6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերանվանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N1872-Ն և 2003 թվականի ապրիլի 3-ի N467-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N1329-Ն որոշման՝

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9-րդ ենթակետով՝

«9) քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման աշխատանքների կատարում».

2) որոշման 5-րդ և 6-րդ կետերում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը հաստատելու մասին» N383-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման գործառույթների իրականացումն ապահովող մարմիններն են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ տեխնիկական կարգավորման լիազորված մարմին) և Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ի դեմս «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ օդերևութաբանական լիազոր մարմին):

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության լիազոր օդերևութաբանական մարմին համարելու մասին» N153 որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը» բառերով:
  2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ու սույն որոշման 1-ին կետում նշված ընկերության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի և բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝

ա. հաստատել միացման պայմանագիրը, միացող ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող)` պետական կազմակերպությանը փոխանցման ակտը.

բ. անհրաժեշտության դեպքում հաստատել միացման կարգը և պայմանները, միացող ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը,

3) «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման գործառույթների ընթացքում ապահովել քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական անխափան ապահովման աշխատանքների կատարումը:»:

  1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1)  եռամսյա ժամկետում հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը և արժեքը,

2) եռամսյա ժամկետում հաստատել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունները և կատարված փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական  գրանցման,

3) իննամսյա ժամկետում ապահովել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման գործունեություն իրականացնելու համար թույլտվություն ստանալու հայտի ներկայացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «Օդային երթևեկության կազմակերպման, աերոնավիգացիոն կապի և դիտարկման, աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման, աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N744-Ն որոշման պահանջներին համապատասխան:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                     Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

  • Discussed

    17.02.2017 - 07.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Nature protection, Aviation, Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10635

Print