ՖՅՈԴՈՐ ՄԻԽԱՅԻԼԻ ՉԻՏԻՊԱԽՈՎՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖՅՈԴՈՐ ՄԻԽԱՅԻԼԻ ՉԻՏԻՊԱԽՈՎՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 359-Ա հրամանագրով Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շնորհվել է քաղաքացիություն և նա ընդգրկված է Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի կազմում:
Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանը՝ որպես Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի անդամ, նախապատրաստվելու և մասնակցելու է 2024-2025 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, վարկանիշային մրցաշարերին և 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանը հաշվառված է հանրապետական զինվորական կոմիսարիատում:
«Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
29.05.2023 - 14.06.2023
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2000
Print