Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 873-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 873-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայացվող Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված (ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին)՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 4-րդ հոդվածի 8-րդ մասով, որի համաձայն ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը և դադարեցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու հանգամանքով, համաձայն որի՝ օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Վերոնշյալ նորմատիվ իրավական ակտերում իրականացված փոփոխությունների և լրացումների հաշվառմամբ՝ անհրաժեշտ է կատարել նաև համապատասխան փոփոխություններ առաջարկվող Որոշման նախագծի շրջանակներում։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Որոշման նախագծի իրավակարգավորումների համաձայն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու և Ներքին գործերի նախարարության ստեղծման փաստով պայմանավորված, ներկայացված նախագծով առաջարկվում է անհրաժեշտ փոփոխությունների իրականցմամբ ստեղծել նորմատիվ հիմք՝ Ներքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների պատշաճ և համակողմանի իրականացման նպատակով, որը և ենթաօրենսդրական իրավական ակտերում սահմանելու նպատակ է հետապնդում։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ ներկայացված Որոշման նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կկատարվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
26.05.2023 - 10.06.2023
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Internal Affairs
Views 3356
Print