Add to favourites

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությամբ։

Ներկա պահին լաբորատոր փորձարկումներն իրականացվում են մրցույթի արդյունքում լիազորված լաբորատորիաների կողմից։ Հիմնականում մրցույթին մասնակցում են 3 լաբորատորիա, իսկ 2023 թվականին մրցույթով լիազորվել է ընդհամենը 2 լաբորատորիա։ Արդյունքում չի ապահովվում լաբորատորիայի գաղտնիության պահպանման սկզբունքը, որն ի սկզբանե դրվել է գործող պահանջի սահմանման հիմքում։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունում դեռ նշանակված չէ ռեֆերենս լաբորատորիա, քանի որ ոչ մի կազմակերպություն դիմում չի ներկայացրել նշանակման նպատակով։

 2.Առաջարկվող կագավորումների բնույթը.

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում՝ կանոնակարգելով սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացները՝ մասնավորապես լաբորատոր փորձարկումները կիրականացվեն ներմուծող կազմակերպությունների հայեցողությամբ ընտրված լաբորատորիաների կողմից,  փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ներմուծողի հայեցողությամբ պահեստային նմուշները կփորձարկվեն այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում։ Միաժամանակ հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը։

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

 4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը, հնարավորություն կստեղծվի լուծել ռեֆերենս լաբորատորիայի նշանակման խնդիրը։

 5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

 7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.                                                                                                                   

Նախագծի ընդունումը կառաջացնի այլ իրավական ակտի ընդունում կամ դրանցում փոփոխոխություններ կատարելու անհրաժեշտություն:

  • Discussed

    25.05.2023 - 10.06.2023

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2237

Print

Suggestions

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

25.05.2023

ոչ փորձարկումը պիտի իրականացվի այս երկրում որից հետո անվտանգության պայմաններին համապատասխան լինելուց հետո թույլատրվի ներմուծում, սա սխալ նախագիծ է ու ես խստիվ դատապարտում եմ այն քանի , որ ներմուծողը կարող է իրեն հարմար ընկերություն ուղարկել ստուգման ապրանքը իսկ ստուգող ընկերությանը կաշառել հիմնականում այդպես էլ անում են

See more