Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 347 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի N 347 որոշումն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշումից՝ ՀՀ քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու իրավական հիմքը ուժը կորցրած ճանաչելու հանգամանքով։

Որոշման նախագծի ընդունման պարագայում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշմամբ սահմանված է ՀՀ քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու իրավական հիմք, որի  նկարագիրը հաստատվել է 1999թ. մայիսի 25-ի թիվ 347 որոշմամբ։ Սակայն ընդունումից ի վեր երբևէ այն չի կիրառվել, նախ՝ այն պատճառով, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերության ստանդարտներով /ICAO/ նախատեսված չէ անձնագրում այլ լեզուներով ներդիրների հնարավորություն (քանի որ անձնագիրը միակ փաստաթուղթն է, որը առանց լրացուցիչ հյուպատոսական կամ միջազգային պայմանագրերով նախատեսված վավերացումների թարգմանվում է բոլոր լեզուներով, ուստի անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարողանում են կատարել դրա թարգմանությունը), բացի այդ՝ ներդիրի սահմանված ձևը և նկարագիրը պարունակում են գրառումներ, որոնք չեն համապատասխանում ներկայիս գործող իրավակարգավորումներին, ինչով պայմանավորված քաղաքացիներին անձնագրերին կից ռուսերեն ներդիր երբևէ չի տրամադրվել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՆԳ նախարարությունը շրջանառում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որում ի թիվս այլ փոփոխությունների ուժը կորցրած է ճանաչվում ռուսերեն ներդիր տալու իրավական հիմքը։ Ուստի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի N 347 որոշմամբ սահմանված՝ ՀՀ քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը և ձևը ևս անհրաժեշտ է ճանաչել ուժը կորցրած։

 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա։

 

5․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի N 347 որոշումը կճանաչվի ուժը կորցրած, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի անհրաժեշտությունը բացակայում է:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 725-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայացվող նախագծի նախապատրաստման անհրաժեշտությունը պայմա­նավորված է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու, քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման hետ կապված հարաբերություններում լիազոր մարմնին ՀՀ ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը սահմանելու անհրաժեշտությամբ։

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին) ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը։ Նույն օրն ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն, ինչպես նաև անվան և ազգանվան անգլերեն ամրագրման հետ կապված հարաբերությունները, որում որպես լիազոր մարմին սահմանված է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Հաշվի առնելով, որ անձնագրային և վիզաների վարչությունը այսուհետ գործում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում, ուստի նշված որոշման մեջ նախատեսվում են փոփոխություններ՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթները ՀՀ ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու համար։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը ներկայումս գործում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմում՝ որպես Լեզվի կոմիտե, ուստի որոշման մեջ այս մասով նախատեսվում է խմբագրական բնույթի փոփոխություն։

Որոշման նախագծի ընդունման պարագայում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

 

3․ Ակնկալվող արդյունքը.

Ներկայացվող նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 23-ի N 725-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն, ինչպես նաև անվան և ազգանվան անգլերեն ամրագրման հետ կապված հարաբերություններում լիազոր մարմին կճանաչվի Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից։

 

5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին․

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նախապատրասման անհրաժեշտությունը պայմա­նավորված է 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ ՀՕ-458-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջի կատարումն ապահովելու, ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման հետ կապված հարաբերությունները ՀՀ ՆԳ նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը վերապահելու, ինչպես նաև պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ լուծելու և վարչարարությունը պարզեցնելու հանգամանքով։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին) ձևավորվել է Ներքին գործերի նախարարությունը։ Նույն օրն ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով ՆԳ նախարարության կազմում ստեղծվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես նախարարությանը ենթակա մարմին, որի կազմում օրենքի ուժով ընդգրկվել է նաև Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Նշված օրենքով սահմանվել է նաև, որ հիշյալ փոփոխություններից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտություն կառաջանա «Պետական տուրքի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի 12-րդ ենթակետը, որով սահմանված է պետական տուրք ՀՀ քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար, ուժը կորցրած ճանաչել։

Միաժամանակ՝ որոշման նախագծի ընդունումից հետո անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1999թ. մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից տրվող ռուսերեն ներդիրի նկարագիրը և ձևը հաստատելու մասին» թիվ 347 որոշումը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետի 15.08.2008թ. «Անձնագրային գործողությունների կարգի պարզաբանումները հաստատելու մասին» թիվ 12-Ն հրամանը։

Բացի այդ՝ անհրաժեշտ է ուժը կարցրած ճանաչել նաև 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող՝ անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը և ձևը սահմանելու մասին» N 1660-Ն որոշումը և դրանով կարգավորվող հարաբերությունները սահմանել ՀՀ կառավարության 2012թ-ի ապրիլի 5-ի թիվ 411-Ն որոշմամբ։

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ (այուհետ՝ որոշում) սահմանված են ՀՀ քաղաքացու ոչ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի տրամադրման հետ կապված հարաբերությունները, որում անձնագիր տրամադրող մարմին է հանդիսանում Ոստիկանությունը՝ անձնագրային և վիզաների վարչության և տարածքային անձնագրային ծառայությունների միջոցով։ Հաշվի առնելով, որ վերոգրյալ օրենքի ուժով Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն արդեն իսկ գործում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կազմում, ուստի նշված որոշմամբ սահմանված գործառույթները այսուհետ պետք է իրականացվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից։

Միաժամանակ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորմամբ պայմանավորված որոշակի հարաբերություններում նոր կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել, ուստի սույն նախագծով կարգավորվում են ինչպես նշված հարցերը, այնպես էլ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրներ։ Այսպես, ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն)՝

-  1-ին կետի 4-րդ պարբերությամբ 16 տարին չլրացած քաղաքացու ծնողին հնարավորություն է ընձեռնված երեխային անձնագիր տրամադրելու դիմումը անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում  այն ներկայացնել լիազորված անձի միջոցով։ Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ ծնողի կողմից ներկայացվում է դիմում կամ լիազորագիր, որում նշված են լինում մի քանի երեխայի տվյալներ՝ նրանց հետ կապված գործողություններ կատարելու համար, սակայն առկա չի լինում նշում՝ ոչ կոնկրետ նպատակի, ոչ էլ այն մասին, թե կոնկրետ որ երեխայի համար է ցանկանում ձեռք բերել անձնագիրը, կամ դիմումում երեխայի տվյալ ընդհանրապես չի լինում նշված։ Մինչդեռ անձնագիրը հանդիսանում է սահման հատելու իրավունք տվող փաստաթուղթ և լինում են դեպքեր, երբ ծնողը չի կանխատեսում, որ այն հետագայում կարող է առաջացնել խնդիրներ, ուստի պրակտիկայում դիմումատուից պահանջվում է, որ լիազորագրում հստակ նշվի դրա նպատակը և այն երեխայի տվյալները, ում համար պետք է լիազորված անձը ստանա անձնագիրը։ Նշվածը սակայն իրավական կարգավորում չունի, ուստի նախագծի 5-րդ կետով նախատեսվում է որոշման մեջ կատարել համապատասխան լրացում՝ ծնողի կողմից դիմում ներկայացնելու անհնարինության դեպքում լիազորված անձի միջոցով ներկայացվող դիմումում երեխայի տվյալները և գործողության տեսակը նշելու համար։

- 1-ին կետի 8-րդ պարբերության համաձայն մինչև 16 տարեկան անչափահաuների անձնագրերի 5-րդ էջի «Նշումներ» բաժնում կատարվում է ծնողների մաuին տվյալների (անունը, ազգանունը) գրառում։ Նշված գրառումը կատարվում է անգլերենով, ուստի նախագծի 5-րդ կետով նախատեսվում է համապատասխան լրացում։

- 2-րդ կետով սահմանված է քաղաքացու ցանկությամբ ռուսերեն ներդիր տրամադրելու հնարավորություն։ Հարկ է նշել, որ ռուսերեն ներդիրի նկարագիրը սահմանվել է 1999թ. մայիսի 25-ի թիվ 347 որոշմամբ և ընդունումից ի վեր երբևէ այն չի կիրառվել, նախ՝ այն պատճառով, որ ICAO ստանդարտներով նախատեսված չէ անձնագրում այլ լեզուներով ներդիրների հնարավորություն, քանի որ անձնագիրը միակ փաստաթուղթն է, որը առանց լրացուցիչ հյուպատոսական կամ միջազգային պայմանագրերով նախատեսված վավերացումների թարգմանվում է բոլոր լեզուներով, ուստի անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարողանում են կատարել դրա թարգմանությունը։ Միաժամանակ՝ ներկայիս ներդիրի ձևը և նկարագիրը պարունակում են գրառումներ, որոնք չեն համապատասխանում գործող իրավակարգավորումներին։ Վերոգրյալով պայմանավորված սույն նախագծով նախատեսվում է Կանոնադրության 2-րդ կետում կատարել փոփոխություն` ռուսերեն ներդիր տալու հիմքը վերացնել, ինչով պայմանավորված անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, իսկ 1999թ. մայիսի 25-ի թիվ 347 որոշումը ճանաչել ուժը կորցրած։

Որոշմամբ սահմանված է օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու իրավական հիմք, սակայն մինչ օրս սահմանված չեն այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են նշված նշումը կատարելու համար, ուստի սույն նախագծի 8-րդ կետով նախատեսվում է համապատասխան լրացում։

Միաժամանակ՝ անձնագրային գործողությունների իրականացման ընթացակարգին վերաբերող որոշակի կարգավորումներ սահմանված են ՀՀ ոստիկանության պետի 15.08.2008թ. թիվ 12-Ն հրամանում, որը, սակայն, չունի Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող լիազորող նորմ։ Բացի այդ՝ նշված հրամանում ամրագրված մի շարք կարգավորումներ այլևս արդիական չեն և չեն բխում գործող օրենքների պահանջներից։ Նշվածը հաշվի առնելով՝ սույն նախագծով նախատեսվում է ՀՀ ոստիկանության պետի 15.08.2008թ. թիվ 12-Ն հրամանով սահմանված որոշ նորմեր ներառել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ, իսկ նշված հրամանը ճանաչել ուժը կորցրած։

Վերոգրյալով պայմանավորված՝ սույն նախագծի 8-րդ, 14-րդ և 20-րդ կետերով կատարվում են համապատասխան լրացումներ որոշման մեջ՝ 15.08.2008թ. թիվ 12-Ն հրամանով սահմանված կարգավորումները դրանում ամրագրելու համար։

Նախագծի 17-րդ կետի «ա» ենթակետով Կանոնադրության 15-րդ կետում նախատեսվող լրացումը պայմանավորված է վավերականության ժամկետը լրացած անձնագիրը փոխանակման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացուն իր ցանկությամբ ժամանակավոր վկայական տրամադրելու իրավական հիմք նախատեսելու անհրաժեշտությամբ։ Ներկայումս նշված հարաբերությունները սահմանված են ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշմամբ, որը սական չունի նորմատիվային հիմք։ Միաժամանակ, նման փաստաթուղթ տրամադրելու իրավական հիմք սահմանված է նաև «Նույնականացման քարտերի մասին» օրենքով, որի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2012թ-ի ապրիլի 5-ի թիվ 411-Ն որոշմամբ հաստատված է ժամանաժամանակավոր վկայականի տրամադրման կարգը և ձևը։ Ընդ որում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն և ՀՀ կառավարության 2012թ-ի ապրիլի 5-ի թիվ 411-Ն որոշումներով սահմանված փաստաթղթերը թեև բովանդակային առումով միտված են նույն հարաբերությունների կարգավորմանը, սակայն իրենց նկարագրերով ունեն որոշակի տարբերություններ, ինչով պայմանավորված դրանց իրավաչափությունը գործնականում խնդիրներ է առաջացնում տարբեր պետական մարմինների մոտ։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ նախատեսվում է ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման մեջ սահմանել նորմատիվ հիմք՝ հիշյալ վկայականը տրամադրելու համար, որից հետո մեկ միասնական փաստաթուղթ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր վկայականի նկարագիրը և ձևը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2015թ-ի ապրիլի 5-ի թիվ 411-Ն որոշմանը (նշված որոշման մեջ համապաասխան լրացումներ կատարելու միջոցով), իսկ  ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1660-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած:

Կանոնադրության 2-րդ պարբերությամբ սահմանված է, որ անձնագրի կորստի դեպքում կազմվում է կորստյան գործ։ Կորստյան առանձին գործ կազմելու անհրաժշետությունը պրակտիկայում բացակայում է։ Բացի այդ՝ այն լրացուցիչ ժամանակ է պահանջում և ազդում արագ սպասարկման որակի վրա։ Ուստի՝ գործնականում քաղաքացին ներկայացնում է անձնագրի կորստյան դիմումը, որին կցվում են անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հետագայում առանձնացվում են մեկ միասնական գործում։ Հետևաբար՝ նախագծի 17-րդ կետի «բ» ենթակետով նախատեսվում է նշված պահանջը հանել։

Միաժամանակ՝ որոշման մեջ սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետախուզման մեջ գտնվելու  հանգամանքը պարզելու համար Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով ստուգումներ իրականացնելու հիմք։ Նախկինում նման կարգավորում ամրագրելու անհրաժեշտությունը բացակայել է, քանի որ Անձնագրային և վիզաների վարչությունը գտնվել է Ոստիկանության կազմում և հնարավորություն է ունեցել օգտվել գործող բազաներից։

 

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

 

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

 

5․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը կվերապահվի Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին, իսկ Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կազմակերպման աշխատանքների կատարումն ու վերահսկողությունը՝ Ներիքն գործերի նախարարությանը։ Միաժամանակ՝ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ կանոնակարգելու միջոցով կպարզեցվի և կհստակեցվի վարչարարությունը։

 

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Discussed

    24.05.2023 - 08.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Passports and visas, Migration and citizenship

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2624

Print