Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Անհրաժեշտությունը

                 2016թ. դեկտեմբերի 29-ին ուժի մեջ  մտած «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» (Better Qualifications for Better Jobs) ԵՄ բյուջետային աջակցության Ֆինանսավորման Համաձայնագրում, ինչպես նաև կառավարությանը ներկայացված Հայաստանի Հանրապետության Նախնական Մասնագիտական (Արհեստագործական) և Միջին Մասնագիտական Կրթության և Ուսուցման 2017-2021 թթ. բարեփոխումների ծրագրում նշված է, որ ՄԿՈՒ համակարգում կրթություն-աշխատաշուկա կապը խթանելու և սոցիալական գործընկերների առավել արդյունավետ և նպատակային ներգրավվածության հասնելու համար  անհրաժեշտ է վերանայել սոցիալական գործընկերության հայեցակարգը, հատկապես ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների գործառույթները, հստակեցնել դրանք, ուսումնասիրել ոլորտային կոլեգիալ կառավարման մարմինների գործունեությունը, խորհրդի ձևավորման գործընթացները կարգավորող փաստաթղթերը (կարգեր, ընթացակարգեր, նորմատիվային փաստաթղթեր), հետազոտել սոցիալական գործընկերության ոչ ակտիվ համագործակցության պատճառները, դրանք համադրել կոլեգիալ կառավարման այլ՝ իրապես համագործակցային խորհուրդների հետ, բարձրացնել խորհուրդների հաշվետվողականությունը, ներկայացնել համապատասխան առաջարկներ ՄԿՈՒ հաստատություններում խորհուրդների աշխատանքների բարելավման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել ոլորտը կարգավորող իրավական ակտերը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետության ՄԿՈՒ համակարգում վերջին երկու տասնամյակում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում մշակվել և կյանքի են կոչվել մի շարք օրենքներ և համագործակցային փաստաթղթեր, ինչպե նաև մշակվել է ոլորտի զարգացման ռազմավարությունը:

Վերջին տարիների գործընթացները հիմնականում նպատակաուղղվել են կրթության բովանդակության և կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, որի սկզբունքային հիմնաքարը սոցիալական գործընկերության միջոցով կարողությունների զարգացմանը միտված կրթության ապահովումն էր, ինչը նպատակ ուներ պատրաստել աշխատաշուկայի կարիքներին համապատասխան և մրցունակ կադրեր:

Չնայած ոլորտում արձանագրված ձեռքբերումներին, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի ուսումնասիրությունները և այդ կենտրոնի կողմից պետական կրթական չափորոշիչների մշակման ու դրանք փորձաքննության ենթարկելու գործընթացները, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններ կատարվող պարբերաբար այցելությունները վկայում են, որ սոցիալական  գործընկերությունը ՄԿՈՒ ոլորտում դեռևս զարգացման և բարելավման կարիք ունի: Մասնավորապես, խնդիրները վերաբերում են ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում գործող կոլեգիալ կառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտային հանձնաժողովների արդյունավետ գործունեությանը:

Որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել «Կրթության մասին» ՀՀ օրենքը (1999 թ.), «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև դրանցից բխող մի շարք նորմատիվային ակտեր և զարգացման ծրագրեր, «Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը» (2004թ.), «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը» (2009թ.), ՀՀ կրթության և գիտության նախարարության 11.04.2012թ. N 267-Ն հրամանը՝ ոլորտային հանձնաժողովների ձևավորման կարգի վերաբերյալ, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի արդյունաբերողների գործարարների (գործատուների) միություն հասարակական կազմակերպության միջև նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը»:

Բացի այդ, սույն նախագիծը ձևավորվել է ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում սոցիալական գործընկերության ներկայիս իրավիճակը, խնդիրներն ու բարելավման ուղիները բացահայտելու և փաստերի հիման վրա առաջարկներ մշակելու նպատակով ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների անդամների շրջանակներում իրականացրած հետազոտության վերլուծության արդյունքների հիման վրա:

Հայեցակարգի հաստատումով հնարավոր կլինի առավել արդյունավետ դարձնել սոցիալական գործընկերության կողմերի մասնակցությունը ՄԿՈՒ համակարգում՝ համապատասխանեցնելով այն ՄԿՈՒ համակարգի զարգացման արդի նպատակներին ու խնդիրներին:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության որակի և արդյունավետության բարձրացումը պետության քաղաքականության իրականացման գերակա ուղղություններից են: Ոլորտում իրականացվող ներկայիս համալիր բարեփոխումները նպատակ ունեն դարձնել ՄԿՈՒ համակարգը սոցիալական գործընկերության ակտիվ և արդյունավետ համագործակցության վրա հիմնված համակարգ, որը կբավարարի մի կողմից գործատուների պահանջները, մյուս կողմից` աշխատուժի պահանջմունքները ու կապահովի նրա ռեսուրսների զարգացումը:

Նշված բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը պետական-հասարակական կառավարման ամրապնդումն է` սոցիալական գործընկերության հայեցակարգի վերանայմամբ:

Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա մի շարք իրավական ակտերում (“Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին” ՀՀ օրենք, ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրություն, ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրություն) սույն հայեցակարգի դրույթներից բխող փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության իրականացման համար նորմատիվ ակտերի մշակման, որոնք անհրաժեշտ են ՄԿՈՒ ոլորտում արդյունավետ ու իրավահավասար սոցիալական գործընկերության նպաստավոր իրավական հենք ստեղծելու և միջազգային մոտեցումներին համահունչ զարգացումներ ապահովելու նպատակով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սոցիալական գործընկերության հայեցակարգի վերանայումը նպատակ ունի ապահովել ՄԿՈՒ համակարգի առավել արդյունավետ զարգացումը և շուկայի կարիքներին համահունչ կրթության ձևավորումը սոցիալական գործընկերների արդյունավետ և նպատակային ներգրավվածության և մասնակցության շնորհիվ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին և արհմիություններին ներկայացնող կազմակերպությունները, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման խորհուրդների այլ ներկայացուցիչները, ոլորտի մասնագետները,  որոնց  հետ իրականացրած հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա մշակվել է սույն նախագիծը:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի արդյունքները կնպաստեն ՄԿՈՒ համակարգի թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ ուսուցման միջոցով իրականացվող և/կամ դրանցից աջակցություն ստացող կարողութենամետ ուսումնառության բարելավմանը և կծառայեն ոչ միայն ի նպաստ այնպիսի խմբերի, ինչպիսիք են գործազուրկները կամ որակավորում չունեցող անձինք, միգրանտները, երիտասարդները, այլև հմուտ աշխատակազմի պակաս զգացող մասնավոր հատվածի՝ կրթության և բիզնեսի միջև փոխշահավետ, բաց և արդյունավետ երկխոսության հաստատման միջոցով:

Արդյունքում ակնկալվում է ՄԿՈՒ համակարգի հեղինակության, ուսումնական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացում և շահերի պաշտպանվածություն աշխատաշուկայում, որոնք իրենց հերթին կհանգեցնեն աղքատության հաղթահարմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում և իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգին  հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. Մայիսի 7-ի N 19 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի ընդունումն առաջացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում,  ՄԿՈւ ոլորտի մի շարք իրավական ակտերում (ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրություն, ՄԿՈՒԶԱԽ-ի կանոնադրություն) փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Նախագծի ընդունումն առաջացնում է նաև ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության իրականացման համար առանձին նորմատիվ ակտերի ընդունում, որոնք անհրաժեշտ են ՄԿՈՒ ոլորտում արդյունավետ ու իրավահավասար սոցիալական նորովի գործընկերության նպաստավոր իրավական հենք ստեղծելու և միջազգային մոտեցումներին համահունչ զարգացումներ ապահովելու նպատակով:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի N 19 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգին  հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. Մայիսի 7-ի N 19 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

 

  • Discussed

    27.11.2017 - 18.12.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10475

Print