ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք- Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024- 2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27.1. հոդվածի` համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) նախագիծը:
Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին Սևան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների պահանջներին համապատասխան:
2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է 2024-2026 ֆինանսական տարիների համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում:
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 -2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:
Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ՝ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի համար ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա երեք տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Համայնքային ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա:
Սոցիալ-մշակութային ոլորտներում կարևորվում են սոցիալական ապահովության խնդիրները` ուշադրություն դարձնելով անապահով ընտանիքներին, թոշակառուներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանվածության և հաշմանդամների համար լուծում պահանջող ուղղությունները:
- Ծրագրի գծով եկամուտների և ծախսերի կանխատեսում
Կարևորվում է`
- համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների` մշակույթի տների, գրադարանների, երաժշտական և արվեստի դպրոցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները,
- ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները,
- բազմաբնակարան շենքերի սպասարկման, տանիքների վերանորոգման ու ամրացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը:
ՄԺԾԾ հիմնական նպատակն է ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ երեք տարվա բյուջեի ծախսային ծրագրերի ֆինանսական գնահատականը: Տվյալ ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը, և թե ինչպես են դրանք նպաստելու տեղական ինքնակառավարման մարմնի նպատակների և թիրախների իրագործմանը: Պետք է ներկայացնել նաև նախատեսված ծրագրերի ֆինանսական գնահատականը և հիմնավորել դրանք:
Համայնքի ՄԺԾԾ-ն բաղկացած է երկու մասից՝
- համայնքի եկամուտները շարադրող մաս,
- համայնքի` հնգամյա զարգացման ծրագրից բխող ծախսային քաղաքականությունը շարադրող մաս:
Եկամուտները շարադրող մասը պարունակում է առաջիկա երեք տարիների համար եկամուտների մասին բովանդակային ու հաշվարկային հիմնավորումներ, եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն, երեք տարվա կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ:
Ծախսային քաղաքականությունը պարունակում է այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով, ինչպես նաև այն ծախսային գործոնները, այդ թվում ` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն իրագործվող ծախսերի վրա: Սևան համայնքի համար առաջիկա տարիներին կարևոր է տնտեսական միջոցառումների իրականացումը, եկամուտների ու բոլոր այլ ռեսուրսների նպատակային վերաբաշխումը, բնակչության բարեկեցության աճը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության վարման արդյունքում՝ աղքատության հաղթահարումը: ՄԺԾԾ-ն իրենից ենթադրում է գործընթացային ծրագիր, որն էլ ըստ էության իրենից ներկայացնում է քաղաքականությունների ձևակերպում-պլանավորում բյուջետավարում տեսքով շղթա՝ դառնալով համայնքի բյուջեի կազմման ուղեցույց:
- 2024-2026թվականների համար ծրագրի կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024-2026 թվականներին նախագծվում են իրականացնել հետևյալ ծրագրերը.
- Գեղարքունիքի մարզի «Սևան համայնքի Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն, Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, բնակավայրերի փողոցների ասֆալտ-բետոնյա ծածկի վերանորոգում» ծրագիրը:
- «Սևան համայնքի Գագարին բնակավայրերի մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագիրը:
- «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մանկապարտեզի հիմնանորոգում» ծրագիրը:
- «Սևան համայնքի Ծովագյուղ, Դդմաշեն, բնակավայրերի մշակույթի տների վերանորոգում» ծրագիրը:
- «Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի նոր գերեզմանատան տարածքի ցանկապատում և բարեկարգում» ծրագիրը:
- «Սևան համայնքի Լճաշեն, Զովաբեր, Ծաղկունք և Վարսեր բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը:
- «Սևան համայնքի Գեղամավան բնակավայրերում խմելու ջրի ցանցի վերակառուցում և խորքային հորի կառուցում» ծրագիրը:
Թվարկված ծրագրերը վերջնական չեն, յուրաքանչյուր տարի, ելնելով ֆինանսական հնարավորություններից ու նախորդ տարվա ծրագրերի ավարտական աստիճանից, դրանք ենթարկվում են փոփոխության, ինչպես նաև առաջանում են նոր առաջնահերթություններ:
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքները հնարավորություն են ընձեռնում՝ ելնելով ֆինանսական հնարավորություններից յուրաքանչյուր տարվա ընթացքում համայնքի բյուջեում կատարել համապատասխան ոլորտային տեղաշարժեր, ճշտել ծրագրերը, ծրագիրը համապատասխանեցնել ֆինանսական հնարավորություններին և ապահովել ծրագրի կատարումը:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությու չկա:
-
Discussed
23.05.2023 - 07.06.2023
-
Type
Decision
-
Area
Economical, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
Views 2456
Print