««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու» և ««Պետական տուրքի մասին» օրենքում» լրացում կատարելու մասին» օրենքների
-
15 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տիեզերական գործունեության մասին» 2020 թվականի մարտի 6-ի ՀՕ-152-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում լրացնել նոր «ը» ենթակետ՝
«ը. շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, տրամադրում է շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ:»:
Հոդված 2․ Օրենքի 8-րդ հոդվածում՝
- Վերնագրում «լիցենզավորումը» բառից հետո լրացնել «և պետական տուրքը» բառերը․
- Լրացնել նոր 2-րդ և 3-րդ մասեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«2․ Տիեզերական գործունեության իրականացման համար գանձվում է տարեկան պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված չափով։
- Տիեզերական գործունեության իրականացման համար տարեկան պետական տուրքից ազատման դեպքերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» օրենքով։»։
Հոդված 3․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով ՝
«Սույն օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ բաժնի 19․1 կետով նախատեսված տիեզերական գործունեության տարեկան պետական տուրքի վճարումից ազատվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն համարվող այն իրավաբանական անձինք, որոնց կանոնադրությամբ նախատեսված է տիեզերական գործունեության իրականացումը։»:
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
23.05.2023 - 13.06.2023
-
Type
Law
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 2867
Print