ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
№________-Ն
«_____»______________ 201____թ. ք.Երևան
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ, ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.6-րդ
12-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի թիվ 259-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 16-րդ կետի 1-ին ենթակետով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
- ՍԱՀՄԱՆԵԼ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում վթարների դեպքում արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման և վերանայման գործընթացներին բնակչության մասնակցությունն ապահովելու նպատակով՝ ազդակիր համայնքի բնակչությանը տեղեկացնելու, ազդակիր համայնքի բնակչության կողմից առաջարկություններ ներկայացնելու և այդ առաջարկությունները քննարկելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նարինե Հովհաննիսյանին՝ ապահովել սույն հրամանի ներկայացումը պետական գրանցման։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ
-
Discussed
24.11.2017 - 15.12.2017
-
Type
Order
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 8876
Print