Add to favourites

Located in RA Government

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «բնագավառում» բառից առաջ, ինչպես նաև Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «պետական գրանցման և պետական հաշվառման» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև իրավաբանական  անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման կամտեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու» բառերով:

 

Հոդված 2.Օրենքի 4-րդ գլուխը լրացնել նոր 20.1-րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.1.Իրավաբանական  անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների բացահայտման կանոնները խախտելու հետ կապված վարչական վարույթի   առանձնահատկությունները

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2.Իրական շահառուների հայտարարագրման՝  սույն օրենքով նախատեսված պահանջների խախտման հետ կապված վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով՝ վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանների միջոցով:

  1. Վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործերը շտեմարանի ընթացիկ հատվածում պահպանվում են մինչև դրանց ավարտը, իսկ ավարտից հետո՝ տեղափոխվում շտեմարանի արխիվ:
  2. Սույն օրենքով սահմանված` իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքում սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելու վերաբերյալ վարչական վարույթը բաղկացած է խախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:
  3. 5. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու՝ սույն օրենքով նախատեսված պահանջներին համապատասխանությունը ստուգելու գործընթացն է:
  4. Սույն օրենքով սահմանված` իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու կամ իրական շահառուների բացահայտման նպատակով պատշաճ ուսումնասիրություն չիրականացնելու կամ իրականացված պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռքբերված տեղեկությունները և փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելու վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի առավելագույն ժամկետը 40 օր է:
  5. Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված վարչական վարույթի ժամկետը սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:
  6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
  7. Վարչական ակտը, ի թիվս օրենքով պահանջվող տեղեկությունների, ներառում է նաև`

1) նշանակված վարչական պատասխանատվության միջոցը (տուգանքի դեպքում՝ դրա չափը),

2) կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարը` նշանակված տուգանքը վճարելու համար.

  1. Վարչական ակտի ձևը և նմուշը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով:»:

 

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում`

  • 1-ին մասում լրացնել նոր 5-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«5) անհատ ձեռնարկատիրոջ Հայաստանի Հանրապետությունում հաշվառման հասցեի բացակայության դեպքում՝ համապատասխան հասցեի գրառման իրավաչափությունը հաստատող փաստաթուղթ կամ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցե տրամադրելու վերաբերյալ սեփականատիրոջ (ընդհանուր սեփականության դեպքում՝ բոլոր սեփականատերերի) համաձայնություն, որը հաստատվում է նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով:»,

  • լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1.Եթե որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման համար դիմում է օտարերկրյա ֆիզիկական անձը, ապա պետական հաշվառման համար, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված
փաստաթղթերից բացի, ներկայացվում է նաև տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:»:

 

Հոդված 4.Օրենքի34-րդ հոդվածի`

  • 1-ին մասում լրացնել նոր 8-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն հիմնադիրների կամ գործադիր մարմնի ղեկավարի հաշվառման վայրի հասցեից տարբերվելու կամ հաշվառման վայրի բացակայության դեպքում՝ համապատասխան հասցեի գրառման իրավաչափությունը հավաստող փաստաթուղթ կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի սեփականատիրոջ (ընդհանուր սեփականության դեպքում՝ բոլոր սեփականատերերի) համաձայնությունը, որը հաստատվում է նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով:»:

  • 3-րդ մասում «ներկայացնում է» բառերը փոխարինել «անհրաժեշտ է ներկայացնել» բառերով, իսկ «նաև» բառից հետո լրացնել «հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը,» բառերը,
  • 4-րդ մասում «ներկայացնում է» բառը փոխարինել «անհրաժեշտ է ներկայացնել» բառերով:

 

Հոդված 5.Օրենքի 39-րդ հոդվածում`

  • լրացնել նոր 3.2-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.2. Եթե փոփոխությունների պետական գրանցման ընթացքում փոփոխվում է նաև իրավաբանական անձի գտնվելու վայրը, ապա ներկայացվում է համապատասխան հասցեի գրառման իրավաչափությունը հաստատող փաստաթուղթ կամ իրավաբանական անձին գտնվելու վայր տրամադրելու մասին սեփականատիրոջ (ընդհանուր սեփականության դեպքում՝ բոլոր սեփականատերերի) համաձայնությունը, որը հաստատվում է նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով:»:

  • 5-րդ մասի 1-ին նախադասությունը լրացնել հետևյալ բառերով․

«, ինչպես նաև համապատասխան հասցեի գրառման իրավաչափությունը հաստատող փաստաթուղթ կամ իրավաբանական անձին գտնվելու վայր տրամադրելու մասին սեփականատիրոջ (ընդհանուր սեփականության դեպքում՝ բոլոր սեփականատերերի) համաձայնությունը, որը հաստատվում է նոտարի կողմից կամ «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով սահմանված բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով:»:

 

Հոդված 6.Օրենքի 43-րդ հոդվածի`

  • 1-ին մասում 3-րդ կետը խմբագրել՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) առկա է իրավաբանական անձի փոփոխությունների գրանցումն արգելող կամ սահմանափակող`  դատական ակտ, հարկադիր կատարումն ապահովող մարմինների, նախաքննություն իրականացնող մարմինների, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կայացված որոշումներ:»:

  • 1-ին մասում լրացնել նոր 4-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«4) սույն օրենքով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կամ սույն օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված  պարտականությունների կատարված չլինելը: Մերժման սույն կետով նախատեսված հիմքը չի տարածվում իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի և (կամ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի անձնագրային տվյալների փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցումների դիմումների վրա։»։

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի 2-րդ կետում լրացնել նոր՝ «թ» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«թ․ սույն օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը։»։

  • 2-րդ մասի 2-րդ կետում լրացնել նոր՝ «ը» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«ը․ գտնվելու վայրի հասցեի փոփոխության դեպքում ներկայացվում է նաև սույն օրենքի 39-րդ հոդվածի 3.2 մասով նախատեսված փաստաթուղթը:»։

3) 3-րդ մասի 2-րդ կետում լրացնել նոր՝ «ը»  ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ը․ սույն օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը։»։

4) 4-րդ մասի 1-ին կետում լրացնել նոր «զ» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․

«ը․ գտնվելու վայրի հասցեի փոփոխության դեպքում ներկայացվում է նաև սույն օրենքի 39-րդ հոդվածի 3.2 մասով նախատեսված փաստաթուղթը։»։

5) 4-րդ մասի 2-րդ կետում լրացնել նոր՝ «ը»  ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ը․ սույն օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը։»։

6) 5-րդ մասի 2-րդ կետում լրացնել նոր՝ «ը»  ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ը․ սույն օրենքի 34-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը։»։

7)  Հոդվածում լրացնել նոր 10-րդ մաս՝ հյետևյալ բովանդակությամբ.

«10. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «թ», 3-րդ մասի 2-րդ կետի «ը», 4-րդ մասի 2-րդ կետի «ը» և 5-րդ մասի 2-րդ կետի «ը» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե վերակազմակերպման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն համընկնում է վերակազմակերպվող իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեի հետ։»։

 

Հոդված 8.Օրենքի 46-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում լրացնել նոր4-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) սույն օրենքով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կամ սույն օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված  պարտականությունների կատարված չլինելը»։

 

Հոդված 9. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 3-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) սույն օրենքով նախատեսված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կամ սույն օրենքի 60.3-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված  պարտականությունների կատարված չլինելը:»:

 

Հոդված 10. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասում «26-րդ հոդվածի 7-րդ մասում» բառերը փոխարինել «25.2-րդ հոդվածի 1-ին մասում» բառերով:

 

Հոդված 11.Օրենքի 60-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասում «սույն» բառից հետո լրացնել «օրենքի 58-րդ» բառերը․

2) 5-րդ մասում «անձի» բառից հետո լրացնել «առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 60.1-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասում «չեն տարածվում» բառերից հետո լրացնել «պետական կամ համայնքային մասնակցությամբ ընկերությունների, որոնց բաժնետոմսերի կամ բաժնեմասերի 100 տոկոսն ուղղակիորեն պատկանում է պետությանը կամ համայնքին, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև» բառերը:
  • Լրացնել նոր 4-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«4․Սույն գլխի դրույթները չեն տարածվում այն իրավաբանական անձանց վրա, որոնք հայտարարագիր ներկայացնելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտի օրվան նախորդող առնվազն երեք տարիների ընթացքում հանդիսանում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իմաստով գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցրած իրավաբանական անձ։ Սույն մասով սահմանված իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկությունների ինքնաշխատ եղանակով ստացման կարգը և ժամկետները սահմանվում են Կառավարության որոշմամբ։»

 

Հոդված 13. Օրենքի 60.4-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

«5. Իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների պետական գրանցումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի հիման վրա՝ այն էլեկտրոնային եղանակով մուտքագրելուց հետո՝ 2-րդ աշխատանքային օրը:»:

 

Հոդված 14. Օրենքի 60.5-րդ հոդվածի`

  • 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.Գործակալությունն իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերով հարուցված վարչական վարույթների քննության միջոցով իրականացնում է ընթացիկ վերահսկողություն»: ,

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Գործակալությունն իր նախաձեռնությամբ սույն  օրենքով սահմանված կարգով հարուցում է վարույթ այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացնելու պարտականության կատարումը ստուգելու նպատակով Գործակալությունը՝ սույն հոդվածի 3․1-ին մասով սահմանված կարգով կամ դիմումի հիման վրա կարող է հարուցել վարույթ, իսկ խախտում հայտնաբերելու դեպքում՝ կիրառել օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»:

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մաս.

«3․1. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացնելու պարտականության կատարումը ստուգելու նպատակով Գործակալությունը յուրաքանչյուր տարի՝ հաշվի առնելով իրավաբանական անձանց գործունեության ռիսկայնության չափանիշները, կարող է հարուցել վարչական վարույթներ։ Իրավաբանական անձանց գործունեության ռիսկայնության չափանիշների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

 

Հոդված 15.Օրենքի 61-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները թղթային կրիչով, այդ թվում` նշված տեղեկությունների բացակայության վերաբերյալ տեղեկությունները կամ իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները թղթային կրիչով, ինչպես նաև տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից  Գործակալության կողմից գրանցվող/հաշվառվող սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքները տրամադրվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը կատարելուց հետո, իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու:»,

  • 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«6. Գործակալության կողմից գրանցվող/հաշվառվող սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքները տեղեկատվական համակարգի միջոցով գործակալության պաշտոնական կայքից  տրամադրվում է դիմումը ստանալուց հետո` անմիջապես, իսկ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները թղթային կրիչով տրամադրվում են դիմումը ստանալու օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

Հոդված 16. Եզրափակիչ և անցումային դրույթներ.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի 3-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից՝ վեց ամիս հետո:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։


 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 7-րդ մասում «169.28-րդ» բառերից հետո լրացնել «, 169.29-րդ» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի

  • 1-ին մասի 4-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

 «Ընկերության կանոնադրության մեջ սույն կետով նախատեսված փոփոխությունները կատարելու վերաբերյալ փաստաթղթերը, կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումը, ինչպես նաև լրացուցիչ ավանդների ներդրումը հաստատող փաստաթղթերը (ներդրման պայմանագիրը և (կամ) գույքի հանձնման-ընդունման ակտը և (կամ) ընկերության անունով տրված ներդրվող գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և (կամ)  դրամական վճարումը հավաստող փաստաթուղթը և այլն) պետք է լրացուցիչ ավանդների ներդրման արդյունքների հաստատման և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, ներկայացվեն իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմին:»:

 2) 2-րդ մասի 2-րդ պարբերության 1-ին նախադասության մեջ «ընդունման հետ միաժամանակ, որն ընդունվել է ընկերության մասնակցի՝ լրացուցիչ ավանդ ներդնելու դիմումի հիման վրա,» բառերը փոխարինել «ընդունումից և ներդրումը կատարելուց հետո» բառերով,

3) 2-րդ մասի 2-րդ պարբերության 1-ին նախադասության մեջ «պետք է որոշում ընդունվի» բառերից հետո լրացնել «լրացուցիչ ավանդների ներդրման արդյունքների և» բառերով:

4) 2-րդ մասում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ մասնակցի դիմումի պատճենը, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ներդրումը հավաստող փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձի պետական գրանցում իրականացնող մարմին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.«Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում «պարտատերերին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ մասին տեղեկություններ է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «այն» բառից հետո լրացնել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1«Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 62-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում  «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդողտասներորդ օրը:

 


 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի ամբողջ տեքստում (այսուհետ՝ Օրենք), բացառությամբ 75-րդ հոդվածի,«մամուլ» բառը և դրա բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք» բառերով կամ դրանց հոլովաձևերով:

 

Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32․Մեկ սուբյեկտի վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկությունները թղթային կրիչով՝ այդ թվում նշված տեղեկությունների բացակայության վերաբերյալ տեղեկությունները կամ  իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները թղթային կրիչով, ինչպես նաև տեղեկատվական համակարգի միջոցով մեկ սուբյեկտի վերաբերյալ Գործակալության պաշտոնական կայքից Գործակալության կողմից գրանցվող/հաշվառվող սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքների պատճենների տրամադրման համար

բազային տուրքի եռապատիկի չափով»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    22.05.2023 - 07.06.2023

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4372

Print

Suggestions

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

30.05.2023

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծի հոդված 12-ում (Օրենքի 60․1 հոդված) «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,» բառակապակցությունից հետո ավելացնել «արհեստակցական միությունների,» բառերը։ ——————————————————————————————————————————— ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Արհեստակցական միությունները գործում են համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի։ Արհեստակցական միությունը (հետագայում՝ արհմիություն) մասնակցային, ժողովրդավար կառույց է, այն հիմնադրվում է ժողովի կողմից, որը նաև արհեստակցական միության բարձրագույն մարմինն է։ Արհմիության ժողովը որոշակի պարբերականությամբ, ժողովրդավար ընտրությունների միջոցով ընտրում է արհմիության ղեկավար մարմնին, որը կոլեգիալ մարմին է։ Ղեկավար մարմնի անդամներից մեկը սովորաբար նույն ժողովի կողմից ընտրվում է որպես արհմիության նախագահ։ Այսպիսով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետի երեք ենթակետերից ոչ մեկն իրականում չի բնութագրում արհմիությունների ղեկավար մարմինը։ Գործնականում, իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելիս արհմիությունները ստիպված են ներկայացնել վերոնշյալ հոդված 3-ի 14-րդ կետի գ) ենթակետի իմաստով իրական շահառուի տվյալները և որպես այդպիսին՝ լրացնել արհմիության նախագահի տվյալները։ Սակայն արհմիության նախագահի տվյալներն արդեն իսկ գրանցվում են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում արհմիության հիմնադրման ժամանակ, ինչպես որ պահանջում է օրենսդրությունը։ Ամեն անգամ, երբ արհմիության նախագահն ընտրությունների արդյունքում փոխվում է կամ նախագահի անձնական տվյալները փոխվում են, այդ փոփոխությունները նույնպես գրանցվում են պետական ռեգիստրում, այլապես արհմիությունը լիարժեք գործունեություն չի կարող ծավալել պետական ռեգիստրի քաղվածքում տվյալների անհամապատասխանության պատճառով։ Փաստորեն, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելիս, արհմիությունը փաստացի պետական ռեգիստրի գործակալությանը հայտնում է տվյալներ, որոնք արդեն իսկ գրանցված են պետական ռեգիստրում՝ ստեղծելով անհարկի բյուրոկրատիկ բեռ թե՛ պետական ռեգիստրի գործակալության, և թե՛ արհմիությունների համար։ Բացի վերոնշվածից, ելնելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետով Իրական շահառուի սահմանումից, արհմիությունները, որպես այդպիսին, իրական շահառու չունեն, քանի որ արհմիությունը, լինելով կոլեգիալ ղեկավարվող անդամակցային կառույց չի գործում արհմիության նախագահի անունից կամ արհմիության նախագահի օգտին։ Այս իմաստով արհմիության շահառու են հանդիսանում արհմիության բոլոր անդամները, իսկ որոշ դեպքերում նաև անդամ չհանդիսացող աշխատողները, քանի որ կոլեկտիվ պայմանագրի գործողությունը կարող է տարածվել նաև այլ աշխատողների վրա։ Բյուրոկրատիկ բեռից զատ, արհմիությունների համար իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորությունը հանգեցնում է նաև ֆինանսական բեռի և հավելյալ բարդություն է ստեղծում արհմիությունների պետական գրանցման գործընթացում, ինչը չի բխում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այսպես, արհմիության նախագահի, նախագահի անձնական տվյալների, արհմիության անվանման, հասցեի փոփոխությունների դեպքում այդ փոփոխությունները պետք է գրանցվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, և այդ գրանցումը կատարելու համար արհմիությունը պետք է վճարի 10 000 դրամ (նախագահի անձնագրային տվյալների փոփոխության գրանցման դեպքում՝ 5000 դրամ)։ Օրենսդրական ներկա կարգավորումներով ստացվում է, որ այդպիսի փոփոխություն գրանցելու դեպքում, մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը արհմիությունը պետք է ներկայացնի նաև իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիր՝ կրկին վճարելով 10 000 դրամ, ընդ որում տրամադրելու համար այն նույն տվյալները, որն արդեն տրամադրել է համապատասխան փոփոխության գրանցումն իրականացնելուց։ Փաստացի նշանակում է, որ արհմիության և/կամ արհմիության ղեկավարի հետ կապված տվյալների փոփոխությունների գրանցման համար արհմիությունը պետք է ծախսի առնվազն 20 000 դրամ և պետական ռեգիստրին կրկնակի անգամ ներկայացնի նույն տվյալը։ Մինչդեռ արհմիությունները երեք և ավելի աշխատողներից կազմված շահույթ չհետապնդող միավորումներ են, որոնց գույքը գոյանում է անդամների վճարած անդամավճարից։ Օրինակ՝ երեք աշխատողների միավորման արդյունքում ստեղծված արհմիության դեպքում 75 000 մինիմալ աշխատավարձի պայմաններում արհմիության յուրաքանչյուր անդամից մոտ 3500 դրամի ներդրում կպահանջվի արհմիության հիմնադրումը գրանցելու համար, և 6600 դրամի ներդրում՝ արհմիության տվյալների փոփոխության պետական գրանցում իրականացնելու համար։ Ինչը մեծապես խոչընդոտում է միավորման ազատության իրավունքի լիարժեք իրացումը։ Այսպես, ՀՀ կողմից 2006 թվականին վավերացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» թիվ 87 հիմնարար կոնվենցիան։ Համաձայն, ԱՄԿ Միավորման կոմիտեի, որը լիազորված է մեկնաբանել Կոնվենցիայի դրույթները և Կոնվենցիային համապատասխանության մասին որոշումներ ընդունել, արհմիությունների պետական գրանցման գործընթացը պետք է ձևական բնույթ կրի, ինչպես նաև գործընթացը չպետք է լինի ֆինանսապես ծախսատար և ժամանակատար, քանի որ այդ դեպքում սահմանափակվում է միավորման ազատությունը լիարժեք իրացնելու իրավունքը (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, bit.ly/e-compilation, կետեր՝ 427, 430, 448, 463, 464 )։ Բացի ֆինանսական ծախսից, արհմիության հիմնադրման կամ տվյալների փոփոխության պետական գրանցումների հետ մեկտեղ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը bo.e-register.am համակարգով ներկայացնելը արհմիություններից պահանջում է նաև տեխնիկական ռեսուրսներ, ինչպիսիք են ակտիվացված էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացման քարտի, քարտը կարդացող սարքը, համակարգչի, համակարգչային ծրագրերի փաթեթի առկայությունը, համակարգչային և իրավաբանական գիտելիքները, ինչը լրացուցիչ բարդացնում է գործընթացը և սահմանափակում է միավորման ազատության իրավունքը։ Հարկ է նշել նաև, որ արհմիությունների համար իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջը և այդ հայտարարագիրը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հասանելի դարձնելը նպատակահարմար չէ նաև արհմիության իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների համաձայն՝ պետական գերատեսչությունների կողմից արհմիության անդամների, այդ թվում արհմիության հիմնադիրների անձնական տվյալների տրամադրման պահանջը հակասում է թիվ 87 Կոնվենցիային։ Այդպիսի տվյալները պետք է գաղտնի պահվեն՝ արհմիությունների հանդեպ խտրականությունից խուսափելու համար (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, կետեր՝ 433, 434)։ Նմանապես, համաձայն «Անձնական տվյալների մասին պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, արհեստակցական միությանն անդամակցությունը հատուկ կատեգորիայի անձնական տվյալ է։ Միջազգային փորձը․ Միջազգային փորձում առկա է արհմիությունների, ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների համար իրական շահառուների հայտարարագրման պահանջի բացառություն, կամ յուրահատկություն։ Այսպես, Լատվիայի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենսդրության համաձայն՝ ասոցիացիաների, քաղաքական կուսակցությունների և արհմիությունների դեպքում առկա է հնարավորություն չհայտարարագրել իրական շահառուին, այն հիմնավորմամբ, որ նրան հստակ նույնականացնել հնարավոր չէ, քանի որ այդ իրավաբանական անձինք անդամակցային են և նրանց գործունեությունն ուղղված է հօգուտ իրենց բոլոր անդամների կամ համընդհանուր բարիքի ստեղծմանը (https://www.ur.gov.lv/en/explanation-of-beneficial-owners/associations-trade-unions-political-parties/ ): Ուկրաինայի «Հանցագործության արդյունքում ձեռք բերված եկամուտների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման և հակազդեցության մասին» օրենքով իրավաբանական անձանց համար սահմանված է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պահանջ, սակայն նշվում է, որ այդ պահանջը չի վերաբերվում քաղաքական կուսակցություններին, արհմիություններին, արհմիությունների միավորումներին, գործատուների միություններին, ասոցիացիաներին, համատիրություններին, պետական և համայնքային կառավարման մարմիններին, փաստաբանական պալատներին և մի շարք այլ կազմակերպություններին (https://zakon.rada.gov.ua/laws/show/361-20#Text)։ Ավստրիայի օրենսդրական կարգավորումներում նշվում է, որ իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը չի տարածվում ասոցիացիաների և կոոպերատիվների վրա։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել նաև, որ պետությունների մեծ մասում արհեստակցական կազմակերպություններն ընդհանրապես իրավաբանական անձ չեն համարվում, քանի որ ԱՄԿ Միավորման ազատության հիմնարար սկզբունքից ելնելով, արհեստակցական կազմակերպությունների համար պետական գրանցման պարտավորություն ընդհանրապես սահմանված չէ կամ սահմանված է միայն ազգային և ճյուղային մակարդակի արհմիությունների և արհմիությունների ֆեդերացիաների համար։ Ուստի, արհեստակցական կազմակերպությունների/միությունների համար հայտարարագրերի պարտավորությունը բացակայում է, նույնիսկ առանց դրա մասին օրենքում հատուկ հիշատակման։ Առհասարակ, տարբեր պետությունների օրենադրական կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրական շահառուների սահմանումն ավելի ընդարձակ է և բացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված երեք կետերից ներառում է նաև առանձնահատկություններ՝ կախված իրավաբանական անձանց տեսակից։ Եվրոպայի Խորհրդի «հասարակական կազմակերպությունների օրենքների փորձագետների խորհրդի» կողմից հրապարակված «Հասարակական կազմակերպությունները և փողերի լվացման դեմ օրենսդրական կարգավորումների ներդրումը» փորձագիտական կարծիքում (Non-governmental organisations and the implementation of measures against money laundering and terrorist financing, Expert Council on NGO Law Conf/Exp(2022), Council of Europe) նշվում է, որ «համաձայն ՀՀ օրենսդրության, իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է, սակայն հստակեցված չէ թե ինչ առնչություն դա ունի հասարակական կազմակերպությունների հետ»։

Արա Սաղումյան

24.05.2023

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում 1. Առաջարկում եմ իրավաբանական անձի գտնվելու վայրի սեփականատիրոջ համաձայնությունը նոտարի կողմից վավերացնելու պահանջը չտարածել այն դեպքերի վրա, երբ գտնվելու վայրի սեփականատերն իրավաբանական անձ է: 2. Ի տարբերություն անհատ ձեռնարկատիրոջ և իրավաբանական անձի՝ Օրենքի նախագծում առկա չեն իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի գտնվելու վայրի հասցեի վերաբերյալ նույնաբովանդակ կարգավորումներ: Առաջարկում եմ Օրենքի 12-րդ գլխում ևս կատարել համապատասխան լրացումներ: 3. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում (Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետ) առաջարկվող նոր պարբերության մեջ «մասնակցի» բառից հետո ավելացնել «իսկ սույն օրենքով սահմանված դեպքում՝ երրորդ անձի» բառերը:

See more