«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
6 - Agree
-
1 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի
N 384-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերին համապատասխան և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանում «ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության անհրաժեշտությունից» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով» բառերով.
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն որոշման գործողությունը տարածվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ուժի մեջ մտնելը զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ բնակարանային պայմանների բարելավում չստացած զինծառայողների, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավում չստացած և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների վրա:».
3) որոշման հավելվածում՝
ա. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման» բառերը փոխարինել «անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով.
բ. 6-րդ կետի 7-րդ ենթակետում «կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ցանկացած սպասարկման գրասենյակի» բառերը փոխարինել «անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» բառերով.
գ. 7-րդ կետում «երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, առողջության, տարիքի կապակցությամբ զինված ուժերից» բառերը փոխարինել «երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով զինվորական ծառայությունից» բառերով.
դ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետի երկրորդ նախադասությունը.
ե. 10-րդ կետի 4-րդ ենթակետում «և ավելի» բառերը հանել, իսկ վերջակետը փոխարինել միջակետով.
զ. 10-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) 4-սենյականոց և 1-սենյականոց` 7-8 անձից բաղկացած ընտանիքին.
6) 4-սենյականոց և 2-սենյականոց` 9-10 անձից բաղկացած ընտանիքին.
7) 4-սենյականոց և 3-սենյականոց` 11 անձից բաղկացած ընտանիքին.
8) երկու 4-սենյականոց` 12 և ավելի անձից բաղկացած ընտանիքին:».
է. 11-րդ կետի 1-ին ենթակետում ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ» բառերով.
ը. 11-րդ և 12-րդ կետերի 2-րդ ենթակետերում ««Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ» բառերը փոխարինել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ» բառերով.
թ. 17.4-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ նախադասությունում «Եթե» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության ընթացքում կամ» բառերը.
ժ. 17.4-րդ կետի 2-րդ ենթակետում «լինելու» բառից հետո լրացնել «(բացառությամբ հատկացված ծառայողական բնակարանում հաշվառվելու համար հաշվառման բնակավայրը փոխվելու)» բառերը.
ժա. 17.8-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևալ բովանդակությամբ.
«Եթե բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետը լրանում է շահառուի մահվան օրվանից հետո ժառանգության բացման համար օրենքով սահմանված ժամկետի ընթացքում, ապա բնակարանի գնման վկայագրում նշված գումարը ևս մտնում է ժառանգության զանգվածի մեջ՝ անկախ բնակարանի գնման վկայագրի վավերականության ժամկետը լրանալու հանգամանքից:».
ժբ. 17.8-րդ կետից հետո լրացնել 17.9-րդ, 17.10-րդ և 17.11-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«17.9. Եթե տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում շահառուն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն չի ներկայացնում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, ապա շահառուն կարող է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը հանձնաժողովի նախագահին ներկայացնել շահառուի կողմից ընտրված նոտարի դեպոզիտային հաշվեհամար և նոտարի հետ կնքված պայմանագիր, որի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այդ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը:
17.10. Սույն կարգի 17.9-րդ կետում նախատեսված դեպքում բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին:
17.11. Սույն կարգի 17.9-րդ կետի համաձայն բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում նոտարին բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր չներկայացվելու դեպքում` նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը, իսկ սույն կարգի 17.10-րդ կետի համաձայն պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված (նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված) գումարից պակաս լինելու դեպքում՝ մնացորդային գումարը, համապատասխանաբար բնակարանի գնման վկայագրի գործողության ավարտի կամ առուվաճառքի պայմանագիրը հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոտարի կողմից հետ է վերադարձվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:».
ժգ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակելի տարածությունների պահպանումը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ուժերով և միջոցներով:»:
- Սահմանել, որ՝
1) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերության գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված այն շահառուների վրա, ովքեր նախկինում 6 և ավելի ընտանիքի անդամ ունենալու հիմքով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշմամբ սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով ստացել են 4-սենյականոց բնակարան կամ դրան համարժեք գումարի չափով տրված բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք են բերել բնակարան, որի կապակցությամբ հանվել են որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառումից, սակայն անհատույց սեփականության իրավունքով 4-սենյականոց բնակարան ստանալու կամ դրան համարժեք գումարի չափով բնակարանի գնման վկայագիր հատկացնելու օրվա դրությամբ նրանց ընտանիքների անդամների թիվը գերազանցել է 6 անձը.
2) սույն կետով սահմանված իրավունքն իրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության մասին» N 384-Ն որոշմամբ սահմանված կարգով սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված շահառուներին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված սենյակների քանակով անհատույց սեփականության իրավունքով բնակարանի կամ դրան համարժեք գումարի չափով բնակարանի գնման վկայագրի տրամադրումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023թ.
Երևան
-
Discussed
18.05.2023 - 03.06.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 2384
Print