Add to favourites

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 17.05.2023 20:50:05 Նախագծի բովանդակությունից բխում է, որ տվյալ ոլորտում գործող խոշոր արտադրողների համար նախատեսվում է արհեստականորեն առավել բարենպաստ պայմաններ ապահովել՝ նույն ոլորտի ՓՄՁ-ների գործունեությանը գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու հաշվին։ Ընդ որում՝ պարզ չէ, թե ինչպես է փոքր արտադրողներին շուկայից դուրս մղելը հանգեցնելու նախագծի պաշտոնական նպատակին /այն է՝ խաղողի մթերման ավելացման/ հասնելուն։
2 Արարատի խաղողագործների միություն ՀԿ 25.05.2023 14:33:04 1.Քանի որ շատ հողագործներ փաստացի գնել են հողատարածքներ , սակայն մի շարք բյուրոկրատական պատճառներով չեն կարողացել գրանցել այն , պետք է հաշվի առնել նաև փաստացի մշակության փաստը։ 2.մթերման վերահսկման համար միայն էլէկտրոնային կշեռքը բավարար չէ. օրինակ' նույն բեռը կարող են կրկնակի կշռել, ինչպես նաև պետք է հստակեցվի, որ լիազոր մարմինն է վերահսկելու այդ կշեռքների տվյալները։ 3.հաշվի չի առնված նաև որակի վերահսկման չափանիշները , ինչը անպաշտպան է թողնում խաղողագործին մթերողի առջև։ 4.պետք է շահառուների կողմից լայն քննարկում անցկացվի պայմանագրերի օրինակների ձևավորման համար, որպեսզի բացառվի պայմանագրերի միակողմանիությունը։