Add to favourites

«Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման


     1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի (այսուհետ՝ օրենք) 71-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված լրացումն իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .05.2023թ. N -Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 8-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
     2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
     Օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի համաձայն` պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները պարտավոր են զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով: Օրենքի 71-րդ հոդվածում լրացված 6-րդ մասի համաձայն՝ սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների` սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
     3. Կարգավորման նպատակը և բնույթը
     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը:
     4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
     5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
     Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Discussed

    17.05.2023 - 02.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1956

Print