Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2023 թվականի N ...... Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 29 N 474ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

  1. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ «Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.».

3) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝) բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  պետական գույքի կառավարման կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

4) որոշման ամբողջ տեքստում «պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

5) որոշման ամբողջ տեքստում օրենք բառից առաջ հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը.

6) որոշման 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1.1-ին մասի» բառերը փոխարինել «3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի» բառերով.

7) որոշման 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով.

8) որոշման 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության) բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության) բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Discussed

    17.05.2023 - 06.06.2023

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1972

Print