Add to favourites

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ        

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 2023 թվականի N - Ն

 

  

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ:
  2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2352 քաղաքացու, որոնցից 2115-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 110-ը` ավագ ենթասպայական կազմի, 127-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
  3. Սահմանել, որ՝

      1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով,

       2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով,

      3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

     ա. 2023 թվականի օգոստոսի 1 - 25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

     բ. 2023 թվականի օգոստոսի 3 - 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 56 շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,

     գ. 2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

     դ. 2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

     ե. 2023 թվականի սեպտեմբերի 4 - 28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

     զ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12

-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  1. Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեչի 13-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 205 միավոր տրանս­պորտային միջոց՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով՝ համաձայն հավել­վածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

N        -Ն որոշման

                                                                                                                                                                               

ՑԱՆԿ

 

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

Հ/հ

Ըստ վարժական հավաքների փուլերի

Տրանսպորտային միջոցը

 (քանակը (միավոր)

Ծանոթություն

Ընդամենը

Մարդատար

(ՈւԱԶ մակնիշի և դրա մոդիֆիկա­ցիաների)

Կողային անձնակազմի տեղափոխման համար

(ԳԱԶ, Զիլ, Ուրալ, Կամազ մակնիշի և դրա մոդիֆիկա­ցիաների)

Կողային ոչ պակաս 5 տոննայից

(ԳԱԶ, Զիլ, Ուրալ, Կամազ մակնիշի և դրա մոդիֆիկա­ցիաների)

ՈՒղևորատար ավտոբուս բարձր անցանելիությամբ

(ՈւԱԶ, ԿԱՎԶ, ՊԱԶ)

Սանիտարական

(Ռաֆ, Գազել)

 

Ճանապարա­հաշինարարա­կան

(Անվավոր բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))

1.        

2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 25-ը

73

2

36

15

2

4

14

Յուրա­քանչյուր տրանսպոր­տա­յին միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհա­շինարարական տրանսպոր­տա­յին միջոց­նե­րի, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով

2.       

2023 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 8-ը

23

1

4

3

-

1

14

3.      

2023 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 22-ը

37

1

17

5

-

1

13

4.      

2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 28-ը

36

1

16

4

-

2

13

5.      

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 13-ը

36

1

16

4

-

2

13

Ընդամենը

205

6

89

31

2

10

67

 

                                                                                               

  • Discussed

    16.05.2023 - 01.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3721

Print