«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-ԼՈՐՈՇՈՒՄՆՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայիոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի «Կառավարության 2022-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների պահանջից[1]:
Նախկինում ընդունված 2019-2023 թվականների քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունը, ի թիվս այլնի, ընդգծվել են արդյունավետ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրեսնդրության բարելավումը, ծառայությունների կայացումը, պատժի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, պատժիչ քաղաքականությունից վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների կատարմանն անցումը, ինչպես նաև դրանց շրջանակներում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների:
Նախագիծը կարևորում է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների ընթացիկ ռազմավարության կատարումը և այն համեմատական վերլուծության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ։ Վերլուծության արդյունքում մշակվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների ռազմավարություն՝ վերանայելու 2019-2023 թվականների ռազմավարությունը, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացքում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումներ:
Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տարբեր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները՝ մասնավորապես տարեկան կամ հրատապ զեկույցներում ներկայացված առաջարկությունները։
Միևնույն ժամանակ, հաշվի են առնվել քրեական բարեփոխումների միջազգային չափանիշները, նորմերը և առաջադեմ միջազգային փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նշվածի համատեքստում վեր է հանվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություն՝ ի վերանայումն 2023-2026թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա երեք տարիների ընթացում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները:
Վերը նշված հիմքերով առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հետևյալ ուղղությունները.
- Քրեակատարողական և պրոբացիայի ծառայության օրենսդրության բարեփոխում
- Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխում
- Վերասոցիալականացման և վերականգնողական մոտեցման ընդլայնում
- Քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում
- Անչափահասների պահման պայմանների բարելավում
- Կին դատապարտյալների պահման պայմանների բարելավում
- Հաշմանդամություն ունեցող անձանց քրեակատարողական հիմնարկներում պահելու համար մատչելի պայմանների ապահովում
- Պրոբացիայի ծառայության պայմանների բարելավում
- Առողջապահության և բուժօգնության ծառայությունների որակի բարձրացում
- Հեռաբժշկության մոդելի ներկայացում
- Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումների կարողությունների հզորացում, այդ թվում՝ անձնակազմի համալրման տեսանկյունից
- Կալանավորված անձանց կամ դատապարտյալներին ստացիոնար հիվանդանոցային խնամքի տրամադրում
- Հավելյալ կամ դիետիկ սննդի ապահովում
- Վերասոցիալականացման և վերականգնման բարելավում, վերասոցիալականացման ծրագրերի մշակում
- Քրեակատարողական հիմնարկներում արտախցային զբաղվածության բարելավում
- Անվտանգության դինամիկ համակարգի մշակում
- Կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը
- Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում քրեակատարողական և պրոբացիայի համակարգում
- Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային գործիքների բարելավում, աշխատանքային ծանրաբեռնվածության և կառավարչական խնդիրների կրճատում
- Պրոբացիայի ծառայության զինում էլեկտրոնային մշտադիտարկման համար անհրաժեշտ ռեսուրսներով և տարածքներով
- Պրոբացիայի ծառայության հանրային վարկանիշի բարձրացում
- Գործընկերության ձևավորում արտաքին շահառու կողմերի հետ
- Համագործակցություն և սիներգիա քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայությունների միջև և այլն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները ներկայումս առկա հասարակական և իրավական զարգացումներին և պահանջմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին և միջազգայինչափորոշիչներին:
- Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, բացի ռազմավարությունից բխող գործողություններով նախատեսված իրավական ակտերի ընդունումից, առկա չէ:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ռազմավարությունից բխող գործողությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները և աղբյուրները նախատեսված են ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի «Կառավարության 2022-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրով Արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառման պահանջից:
[1]Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր (2021-2026թթ․), Հաստատված 2021թ․օգոստոսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1363 - Ա որոշմամբ, էջ 104-105, հասանելի է՝https://www.gov.am/files/docs/4737.pdf
-
Discussed
15.05.2023 - 31.05.2023
-
Type
Decision
-
Area
Justice, Probation, Penitentiary, Juvenile justice
-
Ministry
Ministry of Justice
Views 3050
Print