ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի №61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի
- Կարգավորման ենթակա ոլորտն ու առկա իրավիճակը
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշմամբ փոփոխություն է կատարվել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №519-Ն որոշմամբ սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերում, որով սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման համար սահմանված 24 ամսվա ժամկետը փոխարինվել է տանսօրյա ժամկետով։
Նշված փոփոխությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ կանոնների համաձայն միացման պայմանագրի կնքումից հետո բաշխողը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իրականացնում է միացման աշխատանքների համար անհրաժեշտ ապրանքների գնման, ֆինանսական միջոցների հատկացման պլանավորում, իսկ այդ աշխատանքների փաստացի իրականացումն սկսում է միայն վերը նշված վճարի վճարումից հետո, ուստի այն պարագայում, երբ միացման վճարը վճարվում էր պայմանագրի կնքումից երկարատև ժամանակ անց, բաշխողի կողմից պայմանագրի կնքման պահին կատարված գնման պլանավորման և աշխատանքների փաստացի կատարման օրվա դրությամբ իրականացված ծախսերը չէին համապատասխանում միմյանց:
Նշված որոշմամբ սահմանվել էր նաև երկամսյա ժամկետ, որի ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավոր էր իր հետ միացման պայմանագիր կնքած կողմերին ծանուցել կատարված փոփոխության մասին։
- Կարգավորման նպատակը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է հանձնաժողով, հայտնելով, որ ծանուցման աշխատանքների ծավալուն և աշխատատար լինելու հետ կապված անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել երկամսյա ժամկետը, որպեսզի ընկերությունը հնարավորություն ունենա պատշաճ կատարելու իր պարտավորությունները։
Որոշման նախագծի նպատակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իր հետ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման պայմանագրեր կնքած անձանց գործող կարգավորումների մասին պատշաճ ծանուցման մեխանիզմների իրացման իրավական հնարավորության ապահովումն է։
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ընկերությունը կապահովի պայմանագրային կողմերին պատշաճ ծանուցմանն ուղղված իր պարտավորությունը։
-
Discussed
15.05.2023 - 31.05.2023
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 2232
Print