Add to favourites

The draft has been accepted

«Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի  __________  «____»  N        -Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1544-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հիմք ընդունելով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին»  օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը ՝ համաձայն հավելվածի։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» N 1544-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

______ «___» -ի N ____ - Ն որոշման

 

 

Կ Ա Ր Գ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈԼՈՐՏԻ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ 

 

 

  1. Սույն կարգով սահմանվում է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված բնապահպանական ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների՝ շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների (այսուհետ՝ Լիազոր մարմիններ) հետ համաձայնեցման հարաբերությունները։
  2. Համայնքի ղեկավարը միջոցառումների իրականացման առաջնայնությունները մինչև Ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա հունիսի 1-ը, իսկ դրանց փոփոխությունները՝ մինչև Ծրագրի իրականացման տարվա հոկտեմբերի 31-ը ներկայացնում է Լիազոր մարմիններին՝ համաձայնեցման։ Նշված ժամկետներից հետո լիազոր մարմիններին համաձայնեցմանը ներկայացված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները լիազոր մարմինների կողմից չեն դիտարկվում և վերադարձվում են համայնքի ղեկավարին։
  3. Լիազոր մարմինները միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները ստանալուց հետո 15-օրյա ժամկետում.
    • տալիս են համաձայնություն (Ձև 1 կամ Ձև 2 ձևաչափերին համապատասխան),
    • միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների վերաբերյալ ներկայացնում են տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերից կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերից կամ շրջակա միջավայրի կամ առողջապահության ոլորտներում համայնքի առաջնահերթություններից բխող առաջարկություններ,
    • «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարին են վերադարձնում միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները։
  4. Լիազոր մարմնի կողմից միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների վերաբերյալ սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված ժամկետներում համաձայնություն չտալու, 3-րդ կետով սահմանված ժամկետում առաջարկություններ չներկայացնելու կամ առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները չվերադարձնելու դեպքում դրանք համարվում են Լիազոր մարմնի կողմից համաձայնեցված։
  5. Համայնքի ղեկավարը, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում, ներկայացված առաջարկություններն ստանալուց հետո դրանք ամբողջությամբ կամ մասնակի ընդունելու դեպքում, 10-օրյա ժամկետում լրամշակում և Լիազոր մարմինների համաձայնեցմանն է ներկայացնում միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների լրամշակված տարբերակը։ Առաջարկությունները չընդունելու դեպքում համայնքի ղեկավարը 3-օրյա ժամկետում միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները կրկին ներկայացնում է առաջարկություն ներկայացրած Լիազոր մարմնի համաձայնեցմանը՝ կցելով պարզաբանում՝ առաջարկությունների չընդունման վերաբերյալ կամ ձեռնպահ է մնում միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխություններ ներկայացման նախաձեռնությունից։
  6. Համայնքի ղեկավարը, սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում Լիազոր մարմինների համաձայնեցմանն է ներկայացնում նոր միջոցառումների իրականացման առաջնայնություններ կամ դրանց փոփոխություններ, կամ ձեռնպահ է մնում դրանց ներկայացման նախաձեռնությունից։ Նոր առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների համաձայնեցումն իրականացվում է սույն կարգին համապատասխան։

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

 

Համաձայնեցված է

 

Հավելված

_______________________ նախարար

            (լիազոր մարմնի անվանումը)

 

______________________ համայնքի

______________ _________________

            (ստորագրություն,     անուն ազգանուն)

 

20__ թվականի

«_____» ________________ 20__ թ.

 

բնապահպանական ծրագրի

 

 

____________________ ՀԱՄԱՅՆՔԻ 20__ ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հ/Հ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՈՒՄԱՐԸ

(հազ. դրամ)

1.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ

 

1.1

 

 

1.2

 

 

......

 

 

2.

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 

2.1

 

 

2.2

 

 

.....

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

 

Համաձայնեցված է

 

Փոփոխություն N

_______________________ նախարար

            (լիազոր մարմնի անվանումը)

 

______________________ համայնքի

______________ _________________

            (ստորագրություն,     անուն ազգանուն)

 

20__ թվականի

«_____» ________________ 20__ թ.

 

բնապահպանական ծրագրի

 

 

____________________ ՀԱՄԱՅՆՔԻ 20__ ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հ/Հ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԳՈՒՄԱՐԸ

(հազ. դրամ)

1.

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ

 

1.1

 

 

1.2

 

 

......

 

 

2.

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

 

2.1

 

 

2.2

 

 

.....

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

  • Discussed

    12.05.2023 - 02.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare, Nature protection, Energy and natural resources, Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3554

Print

Related documents / links