Add to favourites

Under development

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի № 2204 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2023 թ. № ---------  -Ա

 ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2021 ԹՎԱԿԱՆ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի № 2204 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 36-րդ հոդվածի 6-րդ մասի  և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն  որոշման հավելվածի  6-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Առլեն Վարուժի Ծատուրյանին (ծնվ՝ 05.01.1999 թ., ք. Գյումրի, Տ.Ճարտարապետ փ., շ.32 Վ, բն.6, Գյումրու ԶԿ), Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյանին (ծնվ՝ 29.08.2000 թ., ք. Երևան, Բաբաջանյան փ.,  շ. 5, բն. 14, Շահումյանի ԶԿ), Մարտին Մանվելի Գրիգորյանին (ծնվ՝ 25.09.2000 թ.,  ք. Երևան, Եղիազարյան փ., տ. 32, Երևանի   թիվ  1 ԶԿ) և Սամվել Մինասի Գասպարյանին (ծնվ՝ 30.09.2003 թ., Արարատի մարզ, Մասիսի շրջան, գ.Դարակերտ, Միրզոյան փ., տ.113, Արարատի մարզի ԶԿ) տրված տարկետումը՝ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականում և մինչև 21 տարեկանների  հավաքական թիմի կազմում այդ քաղաքացիները  ընդգրկված չլինելու  հիմքով:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021  թվականի դեկտեմբերի 30-ի  «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի  ձմեռային  զորակոչից տարկետում տալու մասին» № 2204-Ա որոշման   հավելված N 2-ի  6-րդ, 8-րդ, 12-րդ և 19-րդ  կետերով:
  • Discussed

    12.05.2023 - 01.06.2023

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2035

Print