Under development
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՈՐ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Agree
-
3 - Disagree
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների (այսուհետ՝ ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևան քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։
Ստեղծված իրավիճակից ելնելով Երևան քաղաքում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևան քաղաքի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը իրականացնում է համաձայն մշակված ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով ԳԲԿ-ների և գազատարերի կառուցում ներառված չէ և նշված սխեմայով նախատեսված աշխատանքներից դուրս այլ ուղղություններով ներդրումների իրականացումը խնդրահարույց է։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների նոր ԳԲԿ-ների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ։
Հարկ է նշել, որ պահանջվող ներդրումները հաշվարկված են խոշորացված ցուցիչներով, որոնք կողմնորոշիչ բնույթ են կրում և կարող են փոփոխվել նախագծային աշխատանքների ընթացքում: Արժեքում ներառված չեն հողհատկացման, տարածքների ձեռքբերման, սեփականատերերին փոխհատուցման և նմանաբնույթ այլ ծախսերը:
Միաժամանակ, ներկայիս խիտ բնակեցվածության պայմաններում ազգաբնակչության բնականոն կյանքը չխաթարելու նպատակով անհրաժեշտ է դիտարկել նախագծի փուլային իրականացման հնարավորությունը, որը նախնական քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ և հաշվի է առնվել նաև Երևան քաղաքի տարածքային զարգացման միտումների վերաբերյալ քաղաքապետարանի խորհրդատվական տեղեկատվությունը։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու համար կպահանջվի որոշակի ժամանակ, որոնց ավարտից և վերջնական համաձայնեցումներից հետո աշխատանքները կիրականացվեն հետևյալ փուլերով.
I փուլ՝ Երևան քաղաքի Հյուսիս-Արևելյան հատված.
II փուլ՝ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան հատված.
III փուլ՝ Երևան քաղաքի Հարավային հատված։
IV փուլ՝ Երևան քաղաքի Արևելյան հատված.
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նշված առաջարկի իրագործումը հնարավորություն կտա կրճատել ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ իրականացվող ընդհանուր ծախսերը, նվազագույնի հասցնել կամ չեզոքացնել սակագնի վրա ազդեցությունը և ապահովել մատակարար ընկերության կողմից ստեղծված ենթակառուցվածքների պատշաճ շահագործումը։
Աշխատանքների արդյունքում ենթակառուցվածքներ կստեղծվեն Երևան քաղաքի ողջ տարածքում:
Առաջարկվող ծրագրերով գազամատակարարման ցանցին արդյունավետ կարգով միանալու հնարավորություն կստանան արդեն իսկ տեխնիկական պայմաններ ստացած 490 օբյեկտներ ընդհանուր շուրջ 491500 խմ/ժ սպառմամբ։
Բացի վերը նշվածը նոր ենթակառուցվածքները նախատեսում են նաև շուրջ 20% լրացուցիչ հզորություններ։ Այսինքն միացվող օբյեկտների հզորությունը կարող է հասնել մինչև 589800 խմ/ժ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2.6 ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» և «2.7 ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» կետերից։
-
Discussed
10.05.2023 - 26.05.2023
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2490
Print