ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՆԻՇԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ԸՍՏ ԲԱՐՁՈՒՆՔԱՅԻՆ ՆԻՇԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 756 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Սույն իրավական ակտը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2023 թվականի փետրվարի 10-ի N 02/12.21/4822-2023 գրության պահանջների համաձայն, ըստ որի ՀՀ արդարադատության նախարարությունը 2023 թվականի փետրվարի 8-ի N /27.0.1/6535-2023 գրությամբ առաջարկել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումը և ընդունել համապատասխան բովանդակությամբ նոր իրավական ակտ:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ե» պարբերության, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի պահանջների կատարման հանգամանքով:
ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշմամբ՝ լեռնային բնակավայրերի շարքն են դասվում այն բնակավայրերը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700-2000 մետր բարձրության վրա: «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի 13-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ համայնքի բարձրադիրության ծախսային գործոնի արժեքը հաշվարկվում է ըստ համայնքի բարձրադիրության նիշի միջակայքի՝ մինչև 1,700 մ, 1,700-2,000 մ և 2,000 մ-ից ավելի, հետևաբար նախագծով սահմանվում է լեռնային բնակավայրերի շարքը դասվող այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1,500-1,700 մետր բարձրության վրա:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ հոդվածի (Հոդված 31. Զինվորական ծառայության ստաժում հաշվառվող ժամանակահատվածները և դրանք հաշվարկելու առանձնահատկությունները) 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությունը զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում է՝ 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ծովի մակերևույթից 1,500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից՝ 1,700-2,000 մետր բարձրության լեռնային վայրերում զինծառայության ժամանակահատվածը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «ՀՀ լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 756 որոշման մեջ հիմնական ակտի տեքստում ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշման հիման վրա կատարվել են ծավալուն փոփոխություններ (ինկորպորացիա), որոշումը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Այնուհետև պաշտոնապես հրապարակված և 2020 թվականի հունիսի 11-ին ուժի մեջ մտած ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1118-Ն որոշմամբ: Արդյունքում ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշման տեքստում փոփոխություններ այլևս հնարավոր չէր կատարել:
Միաժամանակ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում՝ arlis.am կայքում որպես գործող խմբագրություն պահպանվել են ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշմամբ կատարված փոփոխությունները:
Ելնելով վերոգրյալից նախագծով առաջարկում ենք ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումը և փոխարենը ընդունել «ՀՀ բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգելու և ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
- Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. ՀՀ կառավարության որոշմամբ կհաստատվի ՀՀ բնակավայրերն ըստ բարձունքային նիշերի դասակարգումը և ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշումը:
- Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
- Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի հակասում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարությունների պահանջներին:
-
Discussed
10.05.2023 - 25.05.2023
-
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 2782
Print