Add to favourites

Under development

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2023-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արտեմ Պետրոսյան 04.05.2023 23:37:21 1. Կատարված է շատ մեծ աշխատանք, որի համար շնորհակալություն` սակայն ողջ ռազմավարության եւ միջոցառումների ծրագրում չգտա գետ մեկ տող օդի որակի մասին, առավելապես ք. Երեւանում հաշվի առնելով անկանոն շինարարությունները (տարբեր էլիտար թաղամասերի) վերջին 3 տարում օդի որակը բավականին ցածր է, ինչը իր հերթին կարող է բերել տարբեր հիվանդությունների ՀՀ քաղաքացիների եւ հյուրերի մոտ, առաջարկում եմ դիտարկել նաեւ այս խնդիրը։ 2.Ռազմավարության մեջ տեսա մի այսպիսի նախադասություն "ք. Երեւանում սեյսմիկ ռիսկի նվազեցում" կխնդրեի պարզաբանել թե ի՞նչ նկատի ունեք։ 3. Քիմիական, ճառագայթային, կենսաբանական եւ միջուկային ռիսկերի նվազեցման շրջանակներում առաջարկում եմ դիտարկել նաեւ "հարեւան" երկրներում (իրականում թշնամիների) ռազմավարական ծրագրերը. օրինակ` թուրքիայի նոր ատոմային էլեկտրակայանների հնարավոր վթարների ժամանակ (առավելապես որ Ակկույու ԱԷԿ-ը գտնվում է երկրաշարժերի էպիկենտրանից 16ից 20 կմ ի վրա) ազդեցությունը ՀՀ-ի տարածքների վրա։ 4.թշնամիների կողմից քաղաքացիական բնակչության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անտառածածկ տարածքների ոչնչացման նպատակով քիմիական զենքի կիրարկման ազդեցության գնահատումը նույնպես անհարժեշտ միջոցառում է (հաշվի առնելով արդեն իսկ նման վայրագության առկա փորձը 44 օրյա պատերազմի ընթացքում)։ Շնորհակալություն։