Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 79-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

  ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«----» «-------------------------» 2023 թվականի N---- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար համապատասխան ոլորտների թույլտվության տրման կարգերը հաստատելու մասին» N 79-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետ․

 «6) օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվության տրման կարգը` համաձայն N 6 հավելվածի»։

2․ Որոշումը լրացնել N 6 հավելվածով՝  համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                                                 ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    04.05.2023 - 19.05.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2655

Print

Related documents / links