ՆԱԽԱԳԻԾ
ՇՐՋԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
«____ » __________________ 2023 թ. N____________-Ն
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ1» կետով և «27.1» հոդվածի 4-րդ ենթակետով՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սահմանել անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
հավելված
շրջական միջավայրի նախարարի 202- թվականի
« » N -ն հրամանի
Կ Ա Ր Գ
ԱՆԱԶԱՏ ԵՎ ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի թույլտվությամբ՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված իրավահարաբերությունները:
- Հաշվառումն անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց կարգաբանական պատկանելիության, վտանգվածության կարգավիճակի, քանակական և որակական փոփոխությունների, ֆիզիոլոգիական վիճակի, պահման ռեժիմի, վարչատարածքային տեղաբաշխվածության մասին տեղեկությունների համակարգ է:
- Հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր տարի և հաշվառման տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնին (այսուհետ՝ լիազորված մարմին)։
- Հաշվառումն ապահովում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:
II.ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Հաշվառումն իրականացվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների լիազորված մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից՝ համաձայն Ձև 1-ի:
- Հաշվառման Ձև 1-ի մեջ՝
- Սյուն 1-ում լրացվում է գրանցման հերթական համարը,
- Սյուն 2-ում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
- Սյուն 3-ում լրացվում է իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը,
- սյուն 4-ում լրացվում է գործունեության իրականացման վայրը,
- սյուն 5-ում լրացվում է իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
- սյուն 6-ում վայրի կենդանու ծագումը կամ ձեռքբերումը հավաստող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը,
- սյուն 7-ում լիազորված մարմնի կողմից պահման թույլտվության համարը, ամիսը, ամսաթիվը,
- Սյուն 8-ում վայրի կենդանու գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ենթատեսակը) հայերեն տարբերակով,
- Սյուն 9-ում վայրի կենդանու գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում՝ նաև ենթատեսակը լատիներեն տարբերակով,
- Սյուն 10-ում լրացվում է կենդանու կարգաբանությունը՝ տիպը,դասը,կարգը,ընտանիքը,
- Սյուն 11-ում լրացվում է տեսակի վտանգվածության աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (2010թ.) նշված կարգավիճակը (ստատուսը),
- Սյուն 12-ում լրացվում է վայրի կենդանու առանձնյակների քանակը, սեռը, հնարավորության դեպքում՝ նաև տարիքը,
- Սյուն 13-ում և սյուն 14-ում լրացվում է պահման ռեժիմը՝ անազատ կամ կիսաազատ պայմաններ,
- Սյուն 15-ում լրացվում է, եթե ունենք տվյալ տարում վայրի կենդանու առք կամ ծնում կամ բուծում կամ վերարտադրություն կամ նվիրատվություն կամ ժառանգում,
- Սյուն 16-ում լրացվում է, եթե ունենք վայրի կենդանու վաճառք կամ անկում կամ նվիրատվություն կամ ժառանգում,
16) Սյուն 17-ը լրացնում ենք հաշվառված վայրի կենդանիների թվաքանակի փոփոխության (կենդանու վաճառք, նվիրատվություն, կորուստ, ժառանգում կամ կենդանու ծնում, բուծում, վերարտադրություն, անկում) դեպքում՝ պարտադիր նշելով վաճառքի, նվիրատվության, ժառանգման դեպքում ձեռքբերող ֆիզիկական կամ իրավաբանական անձի անվանումը, կորստի կամ անկման դեպքում՝ պատճառները:
III.ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
- Lիազորված մարմնի կողմից անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք թույլտվություն ստանալուց հետո ոչ ուշ քան 20 աշխատանքային օրվա ընթացքում Լիազորված մարմին են ներկայացնում հաշվառման տվյալները:
- Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից յուրաքանչյուր տարի հաշվառվում, և հաշվառման տվյալները տրամադրվում են լիազորված մարմնին մինչև փետրվար 1-ը:
- Լիազորված մարմինը հաշվառման տվյալները ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տվյալների ճշգրտությունը: Անճշտություններ հայտնաբերելու դեպքում՝ գրավոր տեղեկացնում է տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու, պարզաբանելու նշված անճշտությունները:
- Երկու և ավելի անգամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հաշվառման վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում համարվում են հաշվառման տվյալները Լիազորված մարմնին չտրամադրած:
- Սույն կարգով սահմանված ժամկետներում իրավաբանական կամ ֆիզիկական անձինք անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման տվյալները Լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում ենթարկվում են վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
Ձև 1
Հ/Հ
|
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ
|
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ (ԳՐԱՆՑՄԱՆ) ՀԱՄԱՐԸ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԴԵՊՔՈՒՄ՝ ՆԱԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ (ԳՐԱՆՑՄԱՆ) ՀԱՄԱՐԸ
|
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԸ
|
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵՆ
|
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆՈՒ ԾԱԳՈՒՄԸ ԿԱՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱԹԻՎԸ
|
ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԸ, ԱՄԻՍԸ, ԱՄՍԱԹԻՎԸ
|
ԿԵՆԴԱՆՈՒ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱՐԳԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
|
ՊԱՀՄԱՆ ՌԵԺԻՄԸ
|
ՊԱՀՎՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇԱՐԺԸ
|
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
|
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆՈՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ(ՑԵՂԸ ԵՎ ՏԵՍԱԿԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՆԱԵՎ ԵՆԹԱՏԵՍԱԿԸ)
|
ԿԱՐԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՏԻՊԸ,ԴԱՍԸ,ԿԱՐԳԸ,ԸՆՏԱՆԻՔԸ
|
ՎՏԱՆԳՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ՝ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔ
|
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆՈՒ ԱՌԱՆՁՆՅԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՍԵՌԸ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ՝ ՆԱև ՏԱՐԻՔԸ
|
ԿԻՍԱԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
|
ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
|
ԱՌՔ/ԾՆՈՒՄ/ԲՈՒԾՈՒՄ / ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ/ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ/ԺԱՌԱՆԳՈՒՄ
|
ՎԱՃԱՌՔ/ԱՆԿՈՒՄ/ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ/ԺԱՌԱՆԳՈՒՄ
|
|
ՀԱՅԵՐԵՆ
|
ԼԱՏԻՆԵՐԵՆ
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|